Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել քիմիական գործարանում (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում սեպտեմբերի 19-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, ինչի հետևանքով տուժել են ձեռնարկության մի քանի աշխատակից և երկու հրշեջ փրկարարներ:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, նախ հրդեհ է բռնկվել գործարանի տարածքում, որին հաջորդել է մետաղական տակառներից մեկի պայթյունը: Պայթյունի հետևանքով մի քանի աշխատակիցներ այրվածքներ են ստացել: Զոհերի մասին դեռևս հաղորդում չի ստացվել:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել հրդեհի բռնկման պատճառ: Ներկայում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները:


1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



