Փարիզի հարավային արվարձանում պայթանյութով հանդերձված գոտի է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊայթանյութով հանդերձված գոտի է հայտնաբերվել Փարիզի Մոնռուժ արվարձանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Առարկան, որը, ինչպես ենթադրվում է, «մահապարտի գոտի» է, գտնվել է քաղաքի հարավային սահմանի փողոցային աղբարկղներից մեկում:
Տեղում աշխատում է ոստիկանությունը: Սարքը նման է այն պայթուցիչին, որն օգտագործվել է Փարիզում պայթյուններ իրականացնելիս:
Agence France-Presse-ի տվյալներվ՝ պայթանյութով գոտին կարող է կապված լինել Սալահ Աբդեսլամի հետ, որին Ֆրանսիայի եւ Բելգիայի հատուկ ծառայությունները փնտրում են Փարիզի ահաբեկչական գործողություններին մեղսակցության կասկածանքով:
Գործակալության աղբյուրները պնդում են, որ Աբդեսլամը նոյեմբերի 13-ի երեկոյան կարող էր գտնվել Մոնռուժի անմիջական մերձակայքում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



