Ամփոփվել է ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 19-ին ամփոփվել է հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակում ԱՄՆ ՊՆ Միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի ուսումնական խմբի կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:
Մեկշաբաթյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, խաղաղապահ առաքելություններին վերաբերող իրավական նորմատիվային փաստաթղթեր, անցկացվել են թիմային աշխատանքներ:
Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



