ՀՅԴ երիտասարդական միությունն անկախության երթ արեց Երեւանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ երիտասարդական միությունն այսօր` սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական «Անկախության երթ» անցկացրեց Երեւանում:
Մատենադարանի հարակից հատվածից երիտասարդները դրոշներով, ազգային երգերի ուղեկցությամբ շարժվեցին Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցներով՝ դեպի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից և պետականության խորհրդանիշերից մեկը հանդիսացող Արամ Մանուկյանի արձանի մոտ:
Երթին մասնակցում են նաեւ ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը:
Երթն ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ:
Տոնական երեկոն շարունակվում է ազգային երգերի և ռոք երաժշտության համերգով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



