Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը
ՄՇԱԿՈՒՅԹԴերասան Էրոն Էյզենբերգը, որը մարմնավորել է Նոգ անունով այլմոլորակայինին 1990-ականներին հայտնի «Սթարտրեկ» ֆանտաստիկ սերիալում («Աստղային ուղի» նախագիծ), մահացել է շաբաթ 50 տարեկան հասակում, հաղորդում է Fox News-ը:
Իր ֆեյսբուքյան էջում տխուր լուրը հայտնել է դերասանի տիկին Մալիսա Լոնգոն:
«Մեծ ցավով հայտնում եմ, որ այսօր կյանքից հեռացել է իմ սեր ու լավագույն ընկեր Էրոն Էյզենբերգը: Նա խելացի էր, ծիծաղաշարժ, համեստ եւ համարձակ: Նա ցանկանում էր ապրել իր կյանքն ամբողջովին եւ արդարացիորեն»,-գրել է Լոնգոն:
Դերասանի մահվան պատճառները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ երկար տարիների ընթացքում նա պայքարել է հիվանդության դեմ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



