Հրկիզել է վարձակալած տունը եւ դիմել փախուստի. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 22-ին, ժամը 15.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հասմիկի փողոցում հրդեհ է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վարձակալական հիմունքներով Հասմիկի փողոցի տներից մեկում բնակվող 32-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, դիտավորությամբ հրկիզել է տունն ու դիմել փախուստի: Ժամը 16.10-ին Լենինգրադյան փողոցից տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է 2 խոհանոցային դանակ: Խոստովանական բացատրությունից հետո տղամարդը տեղափոխվել է համապատասխան բուժհաստատություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



