Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ով­քեր անձ­նիշ­խան հա­մա­կար­գի կա­ռուց­ման ճա­նա­պար­հին չեն են­թարկ­վում, ուրեմն, թշնա­մի են»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պարբերաբար սրվող, բայց չմեղմացող արմատական բառապաշարը, ըստ քաղաքագետ Արմեն Բադալյանի, շատ ավելի լայն պատճառ ունի:

«Հիմնական խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ամբողջ համակարգն իրեն ենթարկեցնելու գործընթացն ավարտին հասցնել: ԱՄՆ կատարած այցի շրջանակներում օգտագործված բառապաշարը ու այդ վարքագիծը նորություն չէ: Սա ասֆալտին փռելու, պատին ծեփելու տրամաբանության շարունակությունն է:

Ու եթե այս բառապաշարն անցած տարի որպես PR տեխնոլոգիա լավ աշխատում էր, հիմա այդ էֆեկտն այլևս չկա: Ավելին, երբ նախկինում ասում էր՝ ժողովրդի վարչապետը կարող է ժողովրդի պահանջով հանգիստ հրաժարական տալ, մենք հիմա տեսնում ենք, որ այսօր նա ավելի է կառչած մնում իր պաշտոնին, ավելի շատ դավադիր ուժեր է տեսնում, որոնք, ըստ նրա, այս կամ այն ձևով ցանկանում են իրեն տապալել ու թույլ չտալ, որ իր «համահայկական միսիան» իրականացնի:

Սա, իհարկե, ցույց է տալիս իր հոգեկան վիճակը, ինչը բավականին դիպուկ գնահատվել էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից: 

Իսկ այդ հոգեվիճակը չի փոխվելու, որովհետև եթե անգամ մեկուկես տարի հետո նա կրկին դավադրություններ է տեսնում՝ սկսած ԱԱԾ-ից, վերջացրած՝ եկեղեցականներով, ապա նշանակում է, որ նա միշտ էլ այդպես է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ դեռ անցած տարվանից անձնիշխան համակարգ կառուցելու փորձ կա, որի ճանապարհին ընդամենը մի քանի կառույց ու ինստիտուտ է մնացել, որոնք համակարգի հսկողության տակ չեն:

«Խոսքը ՍԴ-ի, Արցախի ղեկավարության և լրատվամիջոցների մասին է: Որքան ժամանակն անցնում է, իսկ նրանց ենթարկեցնելու գործընթացը հաջողություն չի ունենում, այդ վիճակն ավելի է զայրացնում, ինչն էլ անձնիշխան համակարգի ղեկավարին հատուկ հոգեբանական վիճակ է: Բացի այդ, որքան մարդն ավելի շատ է ամրապնդում իր իշխանությունը, իրեն թվում է, որ անընդհատ իր դեմ գործողություններ են փորձում անել, ոտքի տակ փոսեր են փորվում:

Իսկ նրանք, ովքեր անձնիշխան համակարգի կառուցման ճանապարհին իրեն չեն ենթարկվում, ուրեմն, թշնամի են: Այստեղ գործում է «ով մեզ հետ չէ, մեր թշամին է» սկզբունքը: Պատահական չեն այն հայտարարությունները, թե ԶԼՄ-ները, դատարանները դավադրություններ են անում ժողովրդի դեմ, հին իշխանություններից են ֆինանսավորվում և այլն, և այլն: Խնդիրն այն է նաև, որ ինքն իրեն նույնականացրել է ժողովրդի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Բացի վերոնշյալ գործոններից՝ Արմեն Բադալյանն առանձնացրեց նաև Լոս Անջելեսում հայկական համայնքի հանգամանքը. «Այնտեղի հայերը այսօր ոգևորված են այնպես, ինչպես նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ:

Ոգևորված են՝ բայց բնակվելով այնտեղ և ոչ թե գալով Հայաստան: Մենք այդպես էլ չտեսանք այն հազարավոր հայերին, որոնք պետք է գային ու այստեղ ապրեին: Ինչևէ, այդ լսարանը Ն. Փաշինյանին ավելի մեծ էքստազի մեջ էր գցում իր ելույթների ժամանակ: Իսկ այն, որ մի անգամ շեշտվեց ժպիտները թուլության տեղ չընկալելու ու ծնկի բերելու մասին, իր հերթին վկայում է թերարժեքության բարդույթի մասին:

Իսկ երբ մարդն իրեն նույնականացնում է ժողովրդի հետ ու համարում, որ կառավարությունը լուրջ սխալներ չի արել, սկսում է տառապել անսխալականության սինդրոմով՝ չընդունելով որևէ քննադատություն: Այս իրավիճակը նորություն չէ և բնորոշ է բոլոր ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներին: Կարող ենք օրինակ բերել 90-ականներին Բելառուսում ձևավորվող նույն անձնիշխան համակարգը: Իրավիճակը բնորոշ է այն համակարգերին, ուր ղեկավարն իրեն համեմատում է արեգակի հետ, իրեն համարում է ժողովրդի հայրը, ինչն, իհարկե, որևէ կապ չունի ժողովրդավարության հետ»:

Արմեն Բադալյանը մեկ այլ գործոն էլ առանձնացրեց, որը, նրա խոսքով, կարող է ԱՄՆ-ում արված հայտարարությունների պատճառներից մեկը լինել: «ԱՄՆ նախագահը ՀՀ Անկախության տոնի շնորհավորական ուղերձում օգտագործել էր ոչ թե հեղափոխություն բառը, այլ անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները կոչել էր խաղաղ գործընթաց: Միևնույն ժամանակ, կարող ենք ասել, որ այս ուղերձով ԱՄՆ-ի իշխանությունները կանխել են Հայաստանի իշխանությունների՝ ԱՄՆ-ում իրենց հեղափոխությունը վաճառելու, քաղաքական առևտուր անելու փորձը»,-ասաց նա՝ մատնանշելով անսխալականության սինդրոմի մասին:

«Եթե մարդը մտածում է, որ անսխալ է, սկսում է սխալներ անել, որոնք տեսանելի են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: 

Այն, ինչ գրվում է Հայաստանի մամուլում, դրսում դրանք ևս ուշադրության են արժանանում: 

Այս առումով ևս վառ օրինակ կա, որը նույնպես դուրս մնաց ուշադրությունից. ՀՀ իշխանություններն անընդհատ Եվրոպայի հետ ունեցած լավ հարաբերությունների մասին են խոսում, բայց մենք տեսանք, որ ԵՄ-ի գրեթե ոչ մի երկիր չշնորհավորեց ՀՀ վարչապետին՝ Անկախության տոնի կապակցությամբ: 

Սա ցույց տվեց, որ ԵՄ-ի համար Հայաստանի վարչապետը, որպես քաղաքական դեմք, այլևս գոյություն չունի:

Եվ սա պարզապես ԵՄ-ի ամենախիստ արձագանքն էր Հայաստանի վարչապետին, նրա անսխալականության սինդրոմին, որովհետև Հայաստանի ղեկավարությունը, համարելով, որ ինքը միշտ ճիշտ է, կարծում է, որ ուրիշները պետք է աջակցեն, օգնեն ու ներդրումներ անեն: Իսկ ԵՄ-ն ուղղակի հասկացրեց, որ միգուցե անսխալականության սինդրոմը ընդունելի է Հայաստանում, քեզ հավատարիմ ֆանատիկ զոմբիների համար, բայց մեզ մոտ դա չի անցնում: 

Երկրի ղեկավարությունը չի ընդունում, որ սխալվել է ԵՄ-ի հետ աշխարհաքաղաքական հարաբերություններ կառուցելու հարցում, հետևանքը ևս հաշվի չի առնում, ինչն անսխալականության սինդրոմի վառ օրինակ է:

 

Իսկ երբ հաշվի չեն առնում քննադատությունը, համարում են, որ լրագրողները սև ու վատ նյութ են գրում, հետևանքը, օրինակ, ԵՄ-ի հետ զրո հարաբերությունն ու դրանից բխող ներդրումների բացակայությունն է լինում»,-շեշտեց նա:

Անդրադառնալով նաև ԱԱԾ-ի նախկին պետի վերաբերյալ ԱՄՆ-ում արված հայտարարությանն ու համեմատություններին՝ քաղտեխնոլոգը նկատեց.

«Նախորդ պարբերության մեջ ես ասացի, որ վարչապետն իրեն նույնականացնում է ժողովրդի հետ: 

Ու նա չի կարող հանդուրժել, որ ինչ-որ մեկն իր վրա դուռ կարող է շրխկացնել, իսկ Արթուր Վանեցյանի հրաժարականը վարչապետի վրա դուռը շրխկացնելու մի գործընթաց էր, ինչն իրեն դուր չեկավ:

 Անձնիշխան համակարգի բուրգի վերևում նստածին հավասար ոչ ոք չպետք է լինի:

Բոլորը ցածր պետք է լինեն, ու սա է այդ ամենը հիվանդագին ընդունելու պատճառը: Իսկ պետական պաշտոնյաներին ու իր կողմնակիցներին, կարծես, հրահանգավորված է էժանացնել գործընթացը, ասել, որ ԱԱԾ նախկին տնօրենը լավ չէր աշխատում, չակերտավոր փորձագետները փորձում են ներկայացնել, թե նա կապված էր հին կոռուպցիոն համակարգի հետ և այլն: 

ԱԱԾ նախկին տնօրենի դեմ PR կամպանիա կա, որովհետև իր վարկանիշը բարձր է, ու դժվար է ասել՝ այս պահին ի՞ր, թե՞ վարչապետի վարկանիշն է բարձր: 

Չի բացառվում, որ իրենից բարձր լինի, ինչը որպես վտանգ է ընդունվում ու փորձում է զրոյացնել այն մրցակցին, որ իրեն հավասար այլընտրանքային կերպար չլինի: Իսկ նրան ГКЧП-ի անդամների հետ համեմատելն իրականության հետ կապ չունի, որովհետև այդ անդամները գործողություններ են իրականացրել երկրի ղեկավարի նկատմամբ, իսկ ԱԱԾ նախկին ղեկավարը դուռը շրխկացրել է ու գնացել է: 

Երկրորդ, վարչապետը, ըստ Սահմանադրության, գերագույն գլխավոր հրամանատար է լինում, երբ Հայաստանը պատերազմ է հայտարարում կամ երբ Հայաստանին են պատերազմ հայտարարում:

Մնացած դեպքերում գերագույն գլխավոր հրամանատարը գլխավոր շտաբի պետն է, սա էլ ուղղակի՝ ի գիտություն, որ մարդիկ Սահմանադրություն կարդան»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին պետի արձագանքին՝ կապված Լոս Անջելեսում իր վերաբերյալ Ն. Փաշինյանի գնահատականներին, քաղտեխնոլոգը շեշտեց, որ Ա. Վանեցյանի պատասխանը մի քանի ուղերձ ուներ. 

«ԱԱԾ նախկին տնօրենը փաստում է, որ իր ճակատագրի հետ կապված վերջին խոսքը ոչ թե վարչապետինը, այլ իրենն է լինելու, ինչը դժգոհեցնում է Փաշինյանին»:

 

Հաշվի առնելով փոխադարձ բանավեճը, նա շեշտեց, որ առհասարակ քաղաքական դաշտում իրավիճակը չի հանդարտվի. «Կարծես վարչապետին իշխանությունից զրկելու գործընթաց եմ նկատում: Չեմ կարող հաստատ պնդել՝ ինչ արդյունք կունենա, բայց այն, կարծես, կա: Իսկ թե ովքեր են սկսում, որոշակի ճշգրտման կարիք կա, բայց պարտադիր չէ, որ ներհայաստանյան լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը