Երևանում թալանել են «ՎՏԲ բանկ»-ի վճարային տերմինալը՝ հափշտակելով թղթադրամի և մետաղադրամի պահոցները. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի 2-րդ մասնաճյուղի կառավարիչ Գ.Կ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բանկին պատկանող՝ Կոմիտասի պողոտա 41 հասցեում տեղադրված վճարային տերմինալի դուռը բացելու միջոցով հափշտակել են թղթադրամի և մետաղադրամի պահոցները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, նաև քննիչները: Փաստի առթիվ քննչական բաժնում նախաքննություն է սկսվել: Վնասի չափը պարզվում է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



