«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է ռեկորդային եկամուտ ունենալու մասին
ՍՊՈՐՏ2018/19 մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտը կազմել է շուրջ 710 միլիոն եվրո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ռեկորդային եկամուտից մանչեսթերյան ակումբի շահույթը կազմել է 56 միլիոն եվրո: Ակումբի ղեկավարությունը նախորդ մրցաշրջանից ստացած գումարի մեծ մասը ծախսել է տրանսֆերների վրա:
Այնուամենայնիվ, ռեկորդային եկամուտն ու տրանսֆերները չեն օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողությամբ մեկնարկել Անգլիայի ընթացիկ առաջնությունում: 6-րդ տուրից հետո նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի թիմն ունի ընդամենը 8 միավոր: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն արդյունքն է Պրեմիեր լիգա փոխադրվելուց հետո:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



