Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դատարկվող գյուղի ըմբոստը. Կառլոսի «Ժիգուլին», տան ճանապարհն ու պապից ժառանգած ջաղացքարը.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Լիճք համայնքում, ուր, գյուղի բնակիչների խոսքով, հազիվ 15-20 տնտեսություն լինի, ապրում է նաև 64-ամյա Կառլոս Խաչատրյանը:

Գյուղի հենց սկզբում էր կանգնած Կառլոսը: Աչքի էր ընկնում հումորով, պատմություններով, որոնցից մի քանիսը 10 րոպեում հասցրել էր պատմել Երևանից ժամանած լրագրողական խմբին:

Խումբը ցրվեց, ամեն մեկը գյուղում իր ճանապարհը բռնեց, իսկ մեր ճանապարհին կրկին հայտնվեց Կառլոսը, որն իր «Ժիգուլիով» տուն էր բարձրանում:

Հրավիրեց տուն: Նստեցինք մեքենան, որի մեջ առանձնահատուկ տեղ ուներ Հայաստանի դրոշը, որը, սովորաբար, մեքենաներում դրվող դրոշներից շատ ավելի մեծ էր: Ցույց տալով ճամփի կողքի մատուռը՝ ասաց. 

«Պատուհանն իջեցրեք, որ լավ տեսնեք: Խաչքար է՝ կողքին մատուռ, որը ես եմ սարքել՝ 2017 թվականին: 

Ես ու հայրս խաչքարը շատ տարիներ առաջ հենց այստեղ էինք գտել: Ասում են՝ չի կարելի խաչքարն իր տեղից տանել: Խաչքարը տարիների ընթացքում խոտերով էր ծածկվել: Լավ չէր երևում, ու որոշեցի բացել, կողքին էլ մատուռ սարքել»:

Հետո խնդրեց պատուհանը բարձրացնել, որովհետև ճանապարհը փոշոտ էր. «Առաջ ավելի անպետք էր: Հող-մող լցրեցինք, որ իմ «Ժիգուլին» ու հարևաններիս ավտոները գնան ու գան:

Հիմա հող ենք լցրել, բայց ուզում ենք ավելի սիրունացնել: Իմ «Ժիգուլիով» մեկ-մեկ տաքսի էլ եմ քշում, բայց արդեն հոգնել եմ, ու քանի որ ուրիշ աշխատանք չկա, այլ նպատակ եմ դրել»,-ասաց նա այն պահին, երբ հասանք տուն:

Այգի, բերքատու ծառեր, վարդեր, փոքր մատուռ, կարասներ, ջաղացքարը, որը ժառանգել էր պապիկից ու դրել էր այգու կենտրոնում: 

Բացի թվարկածներից, նաև իր ձեռքով քարեր ու հին իրեր էր մշակել, նոր կյանք էր տվել դրանց՝ օգտագործելով դրանք կենցաղում:

Տունը գնել է 1970 թվականին: Նկարը պահել էր, ցույց տվեց ու ասաց. «Տե՛ս՝ այն ժամանակ ոչինչ չկար: Մի ծառից սկսվեց ամեն ինչ: Կռիվ եմ տվել քարի հետ, առողջական խնդիրներ ձեռք բերել, բայց համարյա ստացել եմ էն, ինչ ուզում էի:

Հիմա նպատակ եմ դրել քիչ-քիչ հյուրատուն սարքել: Բայց գիտես՝ օտարերկրացիներին էս հնությունն ավելի է դուր գալիս: Քարի վրա պառկում են, ու իրենց համար դա հրաշք ա: Մի քանի զբոսաշրջիկի հետ արդեն հասցրել եմ ծանոթանալ:

Պատահական էին մտել գյուղ, բայց սիրահարվել էին գյուղին: Հաջորդ տարի խոստացել են գալ»:

«Իտալուհի… շվեդ»,-թվարկում է նա ու ծիծաղելով շարունակում. «Անգլերեն չեմ կարողանում խոսել՝ ձեռով-ոտով էի խոսում, հեռախոս, հասցե վերցրին ու ասացին, որ մյուս տարի անպայման պիտի գան:

Գիտեք՝ գյուղում հանք կա, դեռ չի շահագործվում, բայց ես դեմ եմ դրան: Մի հատ էս հրաշք գյուղին նայեք՝ իր գետով, ջրվեժներով ու բնությամբ…»:

Կառլոսի երեխաները մեծացել ու մեկնել են Մոսկվա: «Արդեն քաղաքացիություն են ստացել: Բայց ես կյանքում չեմ գնա: 

Հրավիրում են, ասում՝ տուն-տեղը ծախի՝ արի, բայց ես էս հրաշքը թողնեմ, ո՞ւր գնամ: 

Մանավանդ՝ էս մատուռն էլ նոր եմ կառուցել: Ես իմ հողի վրա եմ կանգնած, էնտեղ ուրիշի հողի վրա կանգնե՞մ»,-շեշտում է նա՝ չնեղսրտելով, որ մենակ է:

Հիշում է կնոջը, որին շատ էր սիրում:

«Հրաշք կին ունեի, քաղցկեղ ուներ, շուտ գնաց… Մենակ դժվար է, բայց ամեն ինչ անում եմ: Բոլորն ասում են, որ էներգիաս շատ է: Բոլորը զարմանում են:

Ասում են՝ ո՞նց ես հասցնում համ տաքսի քշես, հաց սարքես, տանն էլ ժամանակ տրամադրես»,-պատմում է նա ու հավելում, որ հասցնում է նաև մեղու պահել, մրգեր աճեցնել, բայց վաճառք չի իրականացնում՝ միայն իր ու ընկերների համար է:

«Նանա եմ չորացնում՝ հատուկ Կանադա ուղարկելու համար: Ընկերներս հատուկ դրա համար են գալիս: Սրտի դեղ է:

4 փեթակ ունեմ: 

Էնքան եկան, երդվեցին ընտանիքի բոլոր անդամների անուններով, որ արդար մեղր են ծախում, ջղայնացա: Հասկանալով, որ շաքար է, որոշեցի ինքս պահել»,-շեշտեց նա:

«Գյուղը քանդվել է, դժվար է,-ասում է նա ու հավելում.- Բոլորը վաճառում են, գնում, բայց ես կառուցում եմ: Չնայած մայրամուտ եմ գնում, բայց որոշել եմ ըմբոստանալ (ծիծաղում է): Ինչքան գնում, ըմբոստանում եմ, որ մեր հրաշք գյուղը պահեմ: Մի ծաղկով գարուն չի գալիս, մի ձեռքն էլ ծափ չի տալիս, պիտի բոլորի մեջ այդ ուժը լինի, բայց…

… Ժողովուրդը էլ չկա…

Պետությունը պիտի ժամանակին էնպես աներ, որ ժողովուրդը դուրս չգար, եղածն էլ մնար, հիմա ուշ է… Էս տարի դպրոցը փակվել է, իսկ որտեղ դպրոցը փակվում է, ուրեմն գյուղը քանդվեց: 

Ջահելություն չկար, դրա համար փակվեց: Ջահելները իջան ներքև՝ Մեղրի, Ագարակ… 

Տխուր թեմաներից խոսեցի, բայց ձեզ լավ տրամադրությամբ եմ ուզում ճանապարհել»,- ասաց Կառլոսն ու իր պատմություններից մեկը պատմեց:

«Պապուս ջաղացը տեսաք, չէ՞: Տարիներ առաջ քաղաքից երկու տղա էին եկել: Ասեցին՝ էս ի՞նչ սեղանա, ասեցի՝ ջաղաց: Հարցրին՝ դո՞ւ ես ծակել: Որ հարցրին՝ գլխի ընկա, որ բան չեն հասկանում:

Ասեցի՝ հա, ես եմ ծակել: Հարցրին՝ բա ինչի՞: Ասեցի՝ կնիկս էնքան թամբալ ա, սեղանը մաքրում ու ալարում ա մաքրածը թափի, ես էլ ծակեցի, որ գոնե լցնի էս ծակի մեջ: Ասեցին՝ հոպար ջան, քեզ համբերություն, ասեցի՝ ապրես, ցավդ տանեմ»:

Նյութը պատրաստվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի մեդիա տուրի շրջանակում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ալեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք