Որդուն սպանելու մեղադրանքով հետախուզվող Ուկրաինայի քաղաքացին ձերբակալվել է Արցախում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 24-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և ԱՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում հայտնաբերվել և ոստիկանություն ՔՀԳ վարչություն բերման է ենթարկվել Ուկրաինայի ոստիկանության նախաձեռնությամբ միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի, 65-ամյա տղամարդը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նա մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։
65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է հետախուզումը նախաձեռնողին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



