Երևան, 29.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կույսերին լարված օր է սպասվում․ սեպտեմբերի 26-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

 

Խոյ: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա և ճիշտ պահին աջակցություն կստանաք։ Հրաշալի օր է սիրահարված Խոյերի համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին, միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել․ այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

 

Ցուլ: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիրքերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ: Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

 

 

 

Երկվորյակ: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ: Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

 

Խեցգետին: Ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Եթե հետևեք ներքին ձայնի հուշումներին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում, ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործերով: Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել տանը:

 

 

 

Առյուծ: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի: Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

 

 

 

Կույս: Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կույսերին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

 

Կշեռք: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա: Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ: Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

 

 

 

Կարիճ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա, միանշանակ, հաջողության կհասնեք: Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Կարիճներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

 

 

 

Աղեղնավոր: Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակին եք դրսևորում ձեր գործնական հմտությունները, ինքնագովազդով չեք զբաղվում: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխրախուսեն ձեզ, պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք: Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող որոշ հարցեր:

 

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին անհաջողությունների շղթան կհետապնդի ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված: Այսօր կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:

 

 

 

Ջրհոս: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու կկարողանաք մեծ եկամուտ ստանալ: Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

 

Ձկներ: Հաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհներն այսօր հուսախաբ չեն անի: Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Ձկներին օրը չի հիասթափեցնի, իսկ նրանք, ովքեր դեռևս փնտրում են երկրորդ կեսին, իրենց միայնակ ու տխուր կզգան:

 

Սուտը Զելենսկու հայտարարություններն են, իսկ Լավրովի խոսքերը ճիշտ են, և այդ հանցագnրծությունների համար Կիևի ռեժիմը պատասխան կտա․ Զախարովա Նյարդավիրաբույժը արթնացել է կոմայից և խոսել հանդերձյալ կյանքի մասին «Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է. կան փակ ավտոճանապարհներ Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլում Լևոն Արոնյանը պարտվել է 12-ամյա շախմատիստի Իրանը վճռական է տրամադրված զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում․ Էսմայիլ Բաղայի Վահագն Խաչատուրյանն այցելել է Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց դպրոց (տեսանյութ) Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Գաել Կլիշին նշանակվել է Մբապեի ակումբի գլխավոր մարզիչ Մեր ընտանիքը մեծապես գնահատում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ու ավանդը իրենց ոլորտների զարգացման գործում․ Հովհաննես ԾառուկյանՍաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է․ «Ճանապարհային դեպարտամենտ» Արագածոտնի մարզում Mitsubishi-ն հայտնվել է ջրահեռացման համար կառուցված հատվածում Մադրիդի «Ռեալը» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկին Հրդեհ է բռնկվել Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանում Գեղաձորում բախվել են «Ford Focus»-ը և «Scoda»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 3 վիրավnրԱրմավիրի Մրգաշատի կամուրջն այսօրվանից բաց է երթևեկության համար Նոր արագաչափեր են տեղադրվել Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվել ՀՀ-ն և Թուրքիան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը հատուկ անձնագրեր կրողների համար Կա 3 վիրավոր․ Արագածոտնի մարզում բախվել են «Lexus GX 470»-ը և «Daewoo»-ն «Դրիֆթ» կատարած վարորդները հայտնաբերվել են (տեսանյութ) Ալիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներՔեզ հետ՝ քո կյանքի յուրաքանչյուր փուլում․ «Մեր ձևով» Դեկտեմբերի 31-ին 21։00-ից կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը դեպի հրապարակ Զելենսկի. Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ Հայտնաբերվել է 366 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Մերկասառույցի պատճառով «Nissan»-ը հայտնվել է ջրահեռացման համար կառուցված փոսում. կան վիրավորներ «Բերդ» մշակույթի կենտրոնն ահազանգում է Տավուշ բերդի քայքայման մասին Ջերմուկում կանցկացվի հեղինակային երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը Քաղցկեղի առաջին նշանը կարելի է գտնել բարձի վրաԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը Թուրքիա չսովորելու մասին ստած ու բռնված ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը, հիմա էլ լծվել է Ադրբեջանին պաշտպանելու գործին. Գառնիկ Դավթյան Տիեզերքը կոչնչանա «մութ էներգիայի» կողմիցՊԱԿ-ը գաղութարար կառույց էր. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վայրի վարազը դաժանորեն հարձակվել է 74-ամյա որսորդի վրաՀայաստանը վերածել են մեծ խաղացողների ֆուտբոլի գնդակի․ Ավետիք ՉալաբյանTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար. Լիանա ՍարգսյանՀայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Ռոբերտ ԱմստերդամԱյս պետությունը հոգում է քո բոլոր կարիքները և մեծ գումար վճարում՝ այնտեղ 3 տարի ապրելու համար. լուսանկարներՄայրը սպանել է իր 2 երեխաներինԻ՞նչ ազդեցություն է ունենում հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ Հայաստանի անվտանգության երաշխիքը ներքին համերաշխությունն է․ Արմեն ՄանվելյանԵրևանում բեռնատարների երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ է պետք իմանալ Երբ Սամվել Կարապետյանը դուրս գա, նրանք էլ չեն կարողանա թալանել, որովհետև կհեռանան․«Մեր ձևով»-ի անդամ 2026 թվականը բարեկամության կամուրջները ամրապնդելու ժամանակն է․ Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին Ժամանակն է, որ մենք էլ գիտակցենք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կարող է լինել բացառապես Ռուսաստանի դերակատարմամբ. Մհեր ԱվետիսյանՎառելիքը փոխանակել են Հայաստանի քաղաքացիների արյունով․ Հրայր Կամենդատյան Եվ չի կարող ինչ-որ չինովնիկ որոշել` ով պետք է լինի կաթողիկոս. Արշակ ԿարապետյանԵթե Հայ առաքելական եկեղեցին քաղաքականությամբ չզբաղվի, կխախտի սահմանադրությամբ իրեն ընձեռած առաքելությունը. Հովհաննես Իշխանյան