Զինակոչիկը ծառայությունից խուսափելու համար ամուսնացել է ազգական տատիկի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎիննիցայի մարզի բնակիչը կնության է առել իր ազգական տատիկին, որպեսզի ազատվի ծառայությունից, հայտնում է «1+1»-ը։
Երիտասարդը 24 տարեկան է, նրա կինը՝ 81։ Քանի որ տարեց կինը առաջին կարգի հաշմանդամություն ունի, տղան ինքնաբերաբար ճանաչվում է նրա խնամակալ։
Զինկոմիսարիատում հաստատում են, որ օրենքով դա պատճառ է ծառայությունից ազատվելու համար։
Զույգն ամուսնացած է արդեն ավելի քան երկու տարի։ Ընդ որում, հարեւանների խոսքերով, ամուսինը հազվադեպ է այցելում տարեց կնոջը, ավելի հաճախ նրա մոտ գալիս են մյուս թոռներն ու զարմիկները։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



