Խաչանովի հետ մրցախաղում մրցավարին եւ երկրպագուներին անպատվելու համար Կիրյոսը 16 շաբաթով հեռացվեց թենիսից
ՍՊՈՐՏՊրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (АТР) ավարտել է ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսի նկատմամբ հետաքննությունը եւ նրան 16 շաբաթով հեռացրել է թենիսից։ АТР-ն հետաքննությունը սկսել էր ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանի հանդիպումից հետո։
Ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ 1։2 հաշվով տանուլ տված մրցախաղում Կիրյոսը բազմիցս անպատվել էր մրցավարներին եւ երկրպագուներին։
Որակազրկումից բացի Կիրյոսը տուգանվել է 25 հազար դոլարով։ Ցինցինատիի մրցաշարում նա տուգանվել էր 113 հազար դոլարով։ Բացի այդ 16 շաբաթվա որակազրկման ավարտից հետո մեկ տարվա ընթացքում նմանատիպ խախտումների դեպքում АТР-ն նոր հետաքննություն կսկսի Կիրյոսի նկատմամբ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



