Զորավարժություն. զորամասերը կատարել են զորքերի վերախմբավորում և անցել պաշտպանության
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶինված ուժերի թիկունքի վարչության զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սահմանված ժամկետում կազմակերպվել է պատերազմական հաստիքների և կցագրված անձնակազմի համալրումը, բացազատվել են հրամանատարական և ղեկավարման կետեր: Ստորաբաժանումները դուրս են բերվել մարտական կիրառման շրջաններ:
Բացի այդ, 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում կատարել են զորքերի վերախմբավորում և անցել պաշտպանության:
Հակառակորդի հետախուզական միջոցներից պաշտպանվելու համար քողարկվել են սպառազինությունը և ռազմական տեխնիկան, հենակետերը և ուսումնական կետերը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



