«Վարչապետը դրանով խնդիրներն է արձանագրել». Նախարարը՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆԸնդհանուր կոնտեքստից խոսքը կտրել եւ դա տարածել ամբողջ դատական իշխանության վրա, ու դա ներկայացնել որպես ճնշում դատական համակարգի նկատմամբ, ես կարծում եմ՝ անտեղի շահարկում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «վնգստացող դատավորների» մասին, նաեւ դատարանների արգելափակումը ճնշում է դատական իշխանության նկատմամբ:
«Վարչապետի ցանկացած խոսք պետք է դիտարկել ընդհանուր կոնտեքստում, թե նա ինչ նկատի ունի, ինչի մասին է խոսում: Ինքը դրանով խնդիրներն է արձանագրել: Որոշ խնդիրներ կան, բայց հետո դա ներկայացնել, որ դա ճնշում է, բոլոր դատավորներն անկախ չեն, նման բան երբեւէ չի հնչել կառավարության կողմից»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



