Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Աս­տի­ճա­նա­բար ի հայտ կգան թի­մեր». իրա­կա­նու­թյանն առե­րես­վե­լու ժա­մա­նա­կը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ներկայիս փուլը, որն ուղեկցվում է նաև իշխանության ներսում առկա որոշակի գործընթացներով, քաղաքագետ Կնյազ Սարոյանի բնորոշմամբ՝ հեղափոխության խոստումներից բխող ակնկալիքների չափման ու մատնանշման փուլ է:

Քաղաքագետը սպասելի էր համարում այն, որ այս ժամանակահատվածում իշխանության ներսում տեղի ունեցող գործընթացներն արդեն ավելի առարկայական են դարձել: «Իշխանության ներսում ներքին վերադասավորումներ են տեղի ունենում, ինչը տրամաբանական գործընթաց է. 

եթե մենք մեկուկես տարի հետ գնանք, կտեսնենք, որ այդ շրջանում թիմի ձևավորման հիմքում հիմնականում վարչապետի բարձր լեգիտիմությունն էր: 

Այսինքն, այդ կարճ ժամանակահատվածում՝ հեղափոխության օրերին ու դրան հաջորդող շրջանում, թիմը, որպես այդպիսին, չէր տարանջատվում վարչապետից, և նույն իրավիճակն էր նաև իշխանության ներսում:

Այդ իներցիայով իշխանությունը առաջ էր շարժվել: Բայց երբ ժամանակի ընթացքում արդեն հեղափոխական էյֆորիան աստիճանաբար նվազում է, բնականաբար, սթափ դատողությունների ժամանակաշրջանն է գալիս:

Գալիս է տարբեր ոլորտներում հստակ պատասխանատուներ մատնանշելու, պատասխանատու քաղաքական որոշումներ կայացնելու, թիմային պատասխանատվությունը կիսելու և մի շարք խնդրահարույց հարցերի շուրջ որոշում կայացնելու պատասխանատվության տակ մտնելու փուլը: 

Մեկուկես տարի հետո արդեն կան մի շարք հարցեր, որոնք փորձաքար են թե՛ իշխանության, թե՛ թիմի համար և, հետևաբար, դրանք թիմի ներսում կոնֆիգուրացիայի փոփոխությունների և ներքին դասավորումների են հանգեցնելու: Աստիճանաբար ի հայտ կգան թիմեր: 

 

Պաշտոնյաներից շատերը, որոնք միգուցե ի սկզբանե չէին մտածել ոլորտի պատասխանատվության դժվարության մասին, ինչպես նաև այն մասին, որ իրենք ևս պատասխանատու են դառնալու հետագա քայլերի համար, չի բացառվում, որ կանգնեն դիրքորոշումների փոփոխության առջև»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Սարոյանը՝ հիշեցնելով, որ մինչև իշխանության մեջ հայտնվելը պաշտոնյաներից շատերը քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներ են եղել, որոնք հանրային հնչեղություն ունեցող մի շարք հարցերի շուրջ հստակ դիրքորոշում են արտահայտել:

«Նրանցից շատերը տարիներ շարունակ կոնկրետ մեկ ուղղությամբ որդեգրված պայքար են տարել կամ ունեցել են գաղափարախոսական այնպիսի մոտեցում, որն այսօր իշխանության դիրքերից հանդես գալու պարագայում այլ մոտեցում է ենթադրում: Մեծ հաշվով, նշված բոլոր գործոնների համադրությունը տրամաբանորեն բերեց թիմի ներսում վերադասավորումների խնդրին: 

Բացի այդ, կա գլոբալ պատասխանատվության՝ հեղափոխության խոստումների մասով հասարակության առջև պատասխանատու լինելու խնդիր: Այսինքն, թե որքանո՞վ են այդ խոստումները կատարվել, որքանով՝ ոչ:

Մեծ հաշվով, ակնկալիքների չափման ու մատնանշման փուլին ենք հասել: Հետևաբար, իշխանությունը պատասխանատվության դաշտ է տեղափոխվել, և թե՛ թիմի ղեկավարը, թե՛ առանձին անդամները, ամեն մեկն իր չափով առերեսվում է իրականությանը, այդ պատասխանատվության կշռին: 

Մեկնարկել է նկարագրված գործընթացը, որը շարունակական է լինելու, ինչն էլ իր հերթին, միգուցե, կբերի կոնկրետ թևերի տարանջատման թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ գործադիրում մատնանշված են կոնկրետ պատասխանատուները, և արդեն արդյունքներ ցույց տալու ժամանակահատվածն է:

«Իշխանության մանդատը ինքնին նաև պատասխանատվություն է ենթադրում:

Հատկապես հետհեղափոխական իշխանությունը մի շարք խնդրահարույց ոլորտներում առանցքային, կտրուկ ու շրջադարձային լուծումների պետք է գնա: 

Այդ լուծումները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ դատաիրավական համակարգերում պետք է լինեն: 

Դրանք, ըստ էության, պետք է երկարաժամկետ լինեն, բայց քանի որ այդ լուծումներն ի սկզբանե շրջադարձային մոտեցումներ են պահանջում, այս հանգամանքն իր հետ պատասխանատվության խնդիր է բերում»,ասում է քաղաքագետը՝ ընդգծելով այն հարցադրումը, թե արդյո՞ք այս կամ այն ոլորտի պատասխանատուն իր մասնագիտական կարողություններով և քաղաքական կամքով ունի այդ պատասխանատվությունը կրելու հնարավորությունը:

«Եթե իշխանության մեջ գտնվողների մեծամասնությունը խուսափում է այդ պատասխանատվությունից կամ նոր է հասկացել, որ բախվում է պատասխանատվության, դա մեզ համար խնդիր է: Խնդիր է զուտ այն առումով, որ նման պարագայում ստացվում է, որ առնվազն մեկուկես տարին անիմաստ է անցել, ժամանակի կորուստ ենք ունեցել, մինչդեռ մի շարք խնդիրների հրատապ լուծման կարիք ունեինք»,-հավելեց Կ. Սարոյանը:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին, ինչի շուրջ Կ. Սարոյանը մի քանի դիտարկում արեց: 

Նա կարևոր համարեց միջպետական այցերի նշանակությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով նոր ու թարմ օրակարգի անհրաժեշտության մասին:

 

Դիտարկելով այցի շրջանակներում եղած մի շարք հանդիպումները, ելույթները՝ նա շեշտեց. 

«Այդ համայնապատկերում, կարծես, կորսվեց կամ գուցե լավ ձևակերպված չէր հայ-ամերիկյան հարաբերությունների բուն օրակարգի խնդիրը: Այդ այցում ես ավելի շատ հայկականության տարր տեսա:

Իհարկե, հայկականության տարրի գործոնի առկայությունը նորմալ է, բայց, հաշվի առնելով, որ այցը կատարվել էր ԱՄՆ, իսկ ԱՄՆ-ը պատահական երկիր չէ, հետհեղափոխական Հայաստանն առավել ևս նոր ու թարմացված օրակարգ պետք է ունենա ԱՄՆ-ի հետ: 

Այդ մասով մի փոքր անհասկացվածություն մնաց, որովհետև բոլոր այն հարցերին, որոնց վարչապետն անդրադարձավ այնտեղ, բազմիցս անդրադարձ էր կատարվել նաև այստեղ: 

Այդ հարցերին գրեթե նույնաբովանդակ պատասխաններ էր տրվել:

Այսինքն, տան- ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առումով մեր կողմից ինչպիսի օրակարգային նոր հարցեր են առաջ քաշվել, կամ Հայաստանն ինչպիսի՞ բանաձևումներ է առաջարկում ԱՄՆ-ին՝ թե՛ երկարաժամկետ, թե՛ կարճաժամկետ համագործակցության առումով: 

Այսինքն, ո՞րն է այն ամբողջ կշիռը, ո՞րն է այն քայլերի հաջորդականությունը, որը մենք պետք է անենք: Կամ՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը, ի՞նչ ունենք առաջարկելու, ո՞րն էր մեր տարած օրակարգը, և ո՞րն է դրա տարբերությունը նախորդներից: 

Եթե այս այցը համեմատենք մեր երկրի մնացյալ բոլոր ղեկավարների այցերի հետ, ապա այն տրամաբանությամբ նույնն էր: Այսինքն, եթե խոսում ենք հետհեղափոխական իշխանության, նոր Հայաստանի լեքսիկոնով, ապա այդ տրամաբանությամբ մի փոքր չհասկացված մնաց, թե այդ ամբողջ այցի մեջ որտեղ էր այդ օրակարգը»,-նկատեց մեր զրուցակիցը:

Կնյազ Սարոյանի խոսքով, յուրաքանչյուր երկրի պարագայում միջազգային այցերի ժամանակ կան օրակարգային խնդիրներ, որոնք պարտադիր է ներկայացնել.

«Մեր պարագայում Արցախյան հիմնախնդիրն է, տարածաշրջանում հարևան երկրների հետ փակ սահմաններն են, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ վարվող անթույլատրելի քաղաքականությունն է ու մի շարք այլ խնդիրներ: 

Մեծ հաշվով, սրանք մեր արտաքին քաղաքականության գլխավոր թեզերն են, որոնց մասին ցանկացած միջազգային այցի պարագայում մեր պաշտոնյաները խոսում են: 

Բայց մի փոքր նորմալ չէ, երբ ամբողջ այցն ավարտվում է զուտ այդ օրակարգի սահմաններում:

Նոր բանաձևումներ, նոր հայեցակարգ, երկարաժամկետ, կարճաժամկետ նոր առաջարկներ են պետք: Մեզ այդ թարմությունն արդեն անհրաժեշտ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա Սողոմոնյան