Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նաիրա Զոհրաբյանը ճիշտ չի համարում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բոյկոտելը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վեհաժողովի հունվարյան նստաշրջանը բոյկոտելը լավագույն տարբերակը չի համարում:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի քաղաքական և սոցիալական հանձնաժողովների ընդունած հակահայկական զեկույցներին, որոնք հունվարին քննարկվելու են լիագումար նիստում, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ հարկավոր է ընտրել ոչ թե բոյկոտի, այլ խաղի կանոններն ընտրելու ճանապարհը:«Ես կարծում եմ, որ բոյկոտը սխալ տարերակ է:  Եվրոպայի խորհրդի անդամ է 47 երկիր, և Հայաստանն էլ լիիրավ անդամ է:  Մենք պետք է պետք է ընտրենք ոչ թե  բոյկոտի, այլ  խաղի կանոններն ընտրելու ճանապարահը»,-ասաց Զոհր աբյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հասցեին հնչող քննադատությանը՝ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ եթե անգամ փոփոխություններ լինեն պատվիրակության կազմում, պատվիրակությունն էլի շատ բան չի կարողանալու անել: «Մի կողմն դնենք շատերի նյարդերի վրա ազդող խավիարը, նավթադոլարները:  Եթե դրանք հանենք դնենք մի կողմ, անգամ ստարտային պայմաններում այսօր Ադրբեջանը բացարձակ առավելություններ  ունի` հաշվի առնելով միայն այն հանգամանքը, որ շատ մեծ թվով թուրքական պատվիրակությունը և մեծ թվով բրիտանական ու Ալբանիայի պատվիրակությունները մի քանի այլ պատվիրակություններ, որոնց կազմում մեծ թիվ են կազմում հենց ազգությամբ թուրքերն ու ադրբեջանցիները, պաշտպանում են Ադրբեջանին՝ անգամ առանց խավիարն ու նավթադոլարները իրենց գրպանը լցնելու»,- մանրամասնեց Զոհրաբյանը:

Պատգամավորն այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է կարողանա ճիշտ օգտագործել հայկական սփյուռքի ներուժը: Նրա խոսքով` սփյուռքի ներկայացուցիչները կարող են Հայաստանի շահերը պատշաճ ներկայացնել միջազգային հարթակներում: «Ես չեմ ասում, որ մենք էլ պետք է պատգամավորների կաշառենք: ԵԽԽՎ-ում էլ  կան պատգամավորներ, ովքեր անկաշառ են: Այնպես չէ, որ բոլորը խավիար են սիրում, ոչ, այդպես չէ: Ուղղակի մենք պետք է կարողանանք ճիշտ աշխատել այդ պատգամավորների հետ: Ես գտնում եմ, որ մենք պետք է որոշակի ռազմավարության մշակենք»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը, անդրադառնալով ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի ընդունած հերթական հակահայկական զեկույցին Սարսանգի ջրամբարի վերաբերյալ, նկատեց, որ չի ցանկանում թերագնահատել այդ զեկույցը, ինչպես չի թերագնահատել վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցը:  «Դրանք խորհրդատվական բնույթ են կրում, բայց դրանք ունեն քաղաքական ազդեցություն: Եվ,  մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Ալիևի համար դրանք ունեն կենսական նշանակություն՝ միջազգային հարթակում մթնոլորտ փոխելու և նաև Ադրբեջանի ներսում այդ քաղաքական զեկույցների շահարկման համար: Չնայած դրանք խորհրդատվական բնույթի են, բայց մեկ րոպե անգամ չեմ թերագնահատի այդ զեկույցների քաղքաքական ազդեցությունը: Ինչ վերաբերում է կոնկրետ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցին, դա  նույնպես կունենա այն ազդեցությունը, ինչ Ուոլթերի զեկույցը:  Ըստ էության,  պարբերությունները բառացի արտագրված են հենց Ուոլթերի զեկույցից»,- եզրափակեց պատգամավորը:

ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովը 9 դեմ, 16 կողմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Սարսանգի ջարամբարի վերաբերալ հակահայկական զեկույցը: Հանձնաժողովի նիստին հայկական պատվիրակությունից մասնակցել են Վահան Բաբայանը և Նաիրա Կարապետյանը: ԵԽԽՎ-ն ընդունել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի խիստ կողմնակալ և քաղաքական բառապաշարով զեկույցը: Զեկույցը կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագիրը:

Փակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»