Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հարսանյաց սրահի տանիքում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 29-ին, ժամը 02:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ հարսանյաց սրահի տանիքում, ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 135 հասցեում գտնվող «Սոֆյա» հարսանյաց սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:03-ին:
Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերից և կախովի առաստաղից մոտ 50 քմ հատվածը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



