ԱՄՆ-ում դեռահասը 4,9 վայրկյանում հավաքել Է Ռուբիկի խորանարդիկը՝ սահմանելով ռեկորդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում 14-ամյա Լուկաս Էթերը 4,904 վայրկյանում հավաքել Է Ռուբիկի խորանարդիկը եւ սահմանել նոր համաշխարհային ռեկորդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Guardian հրատարակությանը:
Մերիլենդի նահանգի Քլարքսվիլ քաղաքում կայացած River Hill Fall մրցության ընթացքում Էթերը գերազանցել Է նախորդ ռեկորդը՝ 3x3 նիստերով Ռուբիկի խորանարդիկը հավաքելով 0,35 վայրկյանով ավելի արագ:
Նախորդ ռեկորդը պատկանում Է մեկ այլ թինեյջերի՝ Քոլին Բյոռնսին: Առաջնությունը Բյոռնսին Էր պատկանում յոթ ամսվա ընթացքում, քանի դեռ Էթերը չգերազանցեց նրա՝ 5,25 վայրկյան արդյունքը: Նոր ռեկորդը հաստատել Է Խորանարդիկի համաշխարհային ասոցիացիան (World Cube Association):
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



