Հայաստանի 19 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 48.72 տոկոս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի 19 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 48.72 տոկոս։ Այդ մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից: Ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկը:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ:
Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



