Վերին Լարսի անցակետում ավտոմեքենաների կուտակումները նվազում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջին օրերին ի հայտ եկած խնդիրների արդյունքում Ռուսաստանից դուրս եկող մեքենաների կուտակումները Վերին Լարսի անցակետում նվազում են։
Այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Նախորդ օրվա ընթացքում բաց է թողնվել 536 մեքենա, մուտք է գործել շուրջ 400 մեքենա։ Անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով»,- նշել է Օհանյանը:
Ավելի վաղ նախարարությունից տեղեկացրել էին, որ Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն էր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



