Մոուրինյոն չի վերադառնա Իտալիա
ՍՊՈՐՏՄիլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի ցանկանում աշխատանքի անցնել Իտալիայում:
«Կարծում եմ՝ Իտալիայում այլևս անելիք չունեմ: «Ինտերն» իմ ընտանիքն է, և ինձ համար շատ դժվար էր այդ ընտանիքին հրաժեշտ տալը, սակայն ես արդեն մերժել էի «Ռեալի» առաջարկները և շատ լավ հասկանում էի, որ երրորդ առաջարկը մերժելը կարող էր ծանր հետևանքներ ունենալ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
56-ամյա Ժոզե Մոուրինյոն, որն «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2008-2010 թվականներին, իտալական ակումբի հետ 2 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 1 անգամ՝ Իտալիայի գավաթակիր և Սուպերգավաթակիր, 1 անգամ էլ՝ Չեմպիոնների լիգայի չեմպիոն:
Այժմ Ժոզե Մոուրինյոն աշխատում է բրիտանական Sky Sports մարզական հեռուստաընկերությունում որպես ֆուտբոլային վերլուծաբան: