Ուրցաձոր գյուղում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառերին․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 11։40-ի սահմաններում Ուրցաձոր գյուղի բնակիչ՝ 23-ամյա Անդրանիկ Շ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Ուրցաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառերին։
Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Շ-ն և ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 18-ամյա Միշա Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն։
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



