Հայտնի է «Լիվերպուլի» հիմնական դարպասապահի խաղադաշտ վերադառնալու ժամկետը
ՍՊՈՐՏԱնգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերն, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Անգլիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին, հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Ալիսոնն արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում, սակայն նա ծանր վնասվածքից է ապաքինվել, և ես չեմ պատրաստվում նրան խաղադաշտ դուրս բերել առաջիկա խաղերում: Կարծում եմ, որ նա պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահ Ալիսոն Բեքերը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



