Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ազարտի հորոսկոպ. Գլխավորը՝ չպարտվես

ԼԱՅՖ

Ո՞ր խաղում կարելի է դրսևորվել՝չվնասելով ինքդ քեզ: Յուրաքանչյուր նշանին՝ որը և որտեղ...Գլխավորը՝ չպարտվես:

Խոյ. 21 մարտ-20 ապրիլ

Իրեն ակտիվորեն է դրսևորում ամեն ինչում, բացի ֆուտբոլից և հոկեյից, որտեղ նրան պարզապես չեն ընդունում` նոր դարպասներին երկար նայելու սովորության պատճառով: Խոյի հետ խաղալը միայն հաճույք է. բոլոր խաղաքարտերը ճակատին են ՙգրված՚: Բայց անգամ չնչին գումար շահելիս պատրաստ է ցանկացածին բարեգործություն անել:

Ցուլ. 21 ապրիլ-20 մայիս

Խաղացող Ցուլն այնքան անվրդով է, որ հարկավոր է պարբերաբար ստուգել նրա զարկերակը: Նրան հունից հանելը հեշտ չէ: Եթե, իհարկե, ժամերով նրա առաջ կարմիր շոր թափահարես կամ էլ հարցնես` ՙԱյս ո±վ է քեզ պոզեր տնկել՚, հնարավոր է հասնես ուզածիդ: Սակայն բարկացած պահին Ցուլը սարսափելի է, թեև այդ դեպքում ևս ձեռքից բաց չի թողնի խաղաքարտը կամ դոմինոյի քարը:

Երկվորյակներ. 21 մայիս-21 հունիս

Նրանց համար միանգամայն նորմալ է միաժամանակ մի քանի գործով զբաղվելը: Օրինակ` զուգահեռ շախմատ, բիլիարդ և նարդի խաղալը: Երկվորյակները բավական ճարպիկ են «շուլերության»  համար, բայց նախընտրում են այլ կերպ վարվել: Գործի են դնում հռետորական բնատուր տաղանդը և, ամեն ինչ պատրաստ է: Հակառակորդի գլուխն այնքան են տանում իրենց շատախոսությամբ, որ դիմացինը ընդհանրապես դադարում է ուղեղն աշխատեցնել:

 

Խեցգետին. 22 հունիս-22 հուլիս

Էությամբ խաղացող չէ` բացառություն է կազմում միայն պահմտոցին: Նա միշտ պատրաստ է պարտությանը, անհաջողությանն ու աղետներին: Այդ իսկ պատճառով միշտ փող ունի սև օրվա համար, որը հնարավոր է վերցնել միայն «իր մկրատներով» հանդերձ: Հակառակորդին ապշեցնում է բարձր սուլոցով ու «պատյանի» առողջ գույնով:

 

Առյուծ. 23 հուլիս-23 օգոստոս

Արքայական կարգավիճակը պարտավորեցնում է նրբաճաշակ ինչ-որ բանի` գոլֆ, կրիկետ, բրիջ, վիստ, ցածր երաժշտություն, մոմեր, գեղեցիկ շիկահեր… Մի խոսքով, Առյուծներն այնքան ալարկոտ են, որ նրանց միանգամայն բավարար է ուրիշի հաղթանակների առյուծի բաժինը: Եթե անախորժություններ եք փնտրում, կազինոյի պատին թաքուն գրեք. «Առյուծին թոշակի ուղարկել»: Դա Առյուծին հաստատ կհանի հավասարակշռությունից:

 

Կույս. 24 օգոստոս-23 սեպտեմբեր

Տեսնելով սեղանին թափթփված խաղաքարտերը` Կույսը կոկիկ կդասավորի դրանք և անմիջապես… դեն կշպրտի: Ծայրահեղ դեպքում եթե անգամ խաղա էլ, ապա «իքս-զրո»:Պարտություն կրելիս Կույսը պատրաստ է ամեն ինչի: Նույնիսկ ամուսնանալ հակառակորդի հետ` միայն թե հետ բերի տանուլ տվածը:

 

Կշեռք. 24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր

Սթափ վիճակում նրանք տարբերվում են ամեն ինչ մանրակրկիտ քննարկելու և ցանկացած հիմարություն ծանրութեթև անելու զզվելի սովորությամբ: Կշեռքի հետ այսպիսի երկար պարտիան մաշեցնող է հակառակորդի համար: Բայց… ուրիշ ելք կա: Գովաբանիր Կշեռքի հենց նոր արած քայլը: Նույն րոպեին նա քեզ կասի, որ լավ չի խաղացել ու ինքն էլ դրանից կնեղվի:

 

Կարիճ. 24 հոկտեմբեր-22 նոյեմբեր

Ի ծնե խաղանենգ է: Կարիճի մոտ  «նշան» է արված ամեն ինչ` թե՛ խաղաքարտերը, թե՛ բիլիարդի կին, թե՛  գոլֆի դաշտը, թե՛ նույնիսկ շախմատի քարերը: Այնպես որ, հաղթել մի էլ փորձիր, թե չէ` կդառնաս թիվ մեկ թշնամին: Կարիճին հեշտ է ճանաչելը ցիանակալիումի սրվակով, որը նա միշտ պահում է «ընկերների համար»: Սիրած թիվը «աչկոն» է:

 

Աղեղնավոր. 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր

Նա սկզբում ասում և անում է, հետո միայն մտածում: Ընդ որում` ավելի շատ խոսում է, քան մտածում: Աղեղնավորները պաշտում են ռիսկը: Նրանք արկածախնդիր են, որոնց համար միևնույն է` ինչ են խաղում: Նրանցից քչերը բաց կթողնեն վիճակախաղով, «ռուլետկայով» ավելին, ձիարշավում բախտը փորձելու հնարավորությունը: Վայ նրան, ով կհայտնվի նրանց «սմբակների» տակ. ցանկացածին ցույց կտան` ինչի են ընդունակ:

 

Այծեղջյուր. 22 դեկտեմբեր-20 հունվար

Ցանկացած խաղում Այծեղջյուրից օգուտ կա: Հասնում է նրան, որ կարող է կանաչ մահուդը պարզապես օգտագործել որպես արոտավայր: Չափից դուրս հանդարտ է, չի նեղանում, երբ պարտվածները քավության նոխազ են դարձնում հենց իրեն: Անընդհատ կրկնում է. «Սերը… Այծեղջյուրին էլ է կպչում»:

 

Ջրհոս. 21 հունվար-19 փետրվար

Նա էքսցենտրիկության և պրակտիկ մտածողության ահեղ խառնուրդ է: Նրա պետքն էլ չէ, որ կարող է սմոքինգով ու առանց գուլպաների հայտնվել խաղատանը: Չէ՞ որ դա այնքան բնական է… նրա համար, բնականաբար: Ջրհոսի մտավոր ունակությունները հիմարությունից մինչև փայլուն հանճարեղության են հասնում: Ինտուիցիան, մտքերը կարդալու ունակությունը նրան վտանգավոր հակառակորդ են դարձնում:

 

Ձկներ. 20 փետրվար-20 մարտ

Ձկներն այնքան թքած ունեն ամեն ինչի վրա, որ միշտ հաղթում են, եթե նույնիսկ չգիտեն խաղի կանոնները: Խաղի ընթացքում ժամանակ առ ժամանակ քթի տակ երգում են: Պարտիաների արանքում սիրում են բարկացնել հակառակորդին` փորձելով «ընկնել» վրան: Ձախողումից բարկացած Ձկները գլխից են «հոտում», իսկ խոշոր գումար շահելիս միանգամից ձգտում են օտար ջրեր:

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը