Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել է Բելլա Քոչարյանի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ-ում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն:
Ռուսական պատվիրակության կազմում գտնվող 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան մեկնելուց առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին:
Լրատվամիջոցի աղբյուրի հաղորդմամբ, ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյել են և երկար զրույց ունեցել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւան է այցելել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



