Տղերքը թմրանյութը քաղել էին վայրի աճած կանեփի թփից, բայց չհասցրեցին օգտագործել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում գտնվող լճի մոտակայքից թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին երկու քաղաքացու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նուբարաշենի 29-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվեց թերթով փաթեթավորած կանեփանման չորացված զանգված, իսկ մյուս գրպանից հայտնաբերվեց երկու կաթուցիչ:
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հայտնաբերվածը թմրանյութ է, քաղել է Արտաշատի մոտակայքում վայրի աճած կանեփի թփից օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



