Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Առանց իմ բալիկի կյանքիս 22 տարին շատ անհետաքրքիր են եղել»․ Մարի Պետրոսյանը՝ 3 ամսական որդու և նրա խնամքի մասին. ֆոտո

ԼԱՅՖ
Առավել մանրամասն ՝այստեղ

 

«Առանց իմ բալիկի կյանքիս 22 տարին շատ անհետաքրքիր են եղել»։ «Ազիզյանները» սիթքոմից հեռուստադիտողներին հայտնի դարձած 22-ամյա Մարի Պետրոսյանն ամիսներ առաջ մայրիկ դարձավ։ Մայրանալուց հետո դերասանուհին առաջին անգամ զրուցել է Tert.am Life-ի հետ և պատմել բալիկի խնամքի, եթեր վերադառնալու և հետագա ծրագրերի մասին։   

«Մինչև երեխայիս մեկ տարեկան դառնալը հաստատ չեմ մտածի աշխատանքի մասին, որովհետև երեխայի ամբողջ խնամքով ես եմ զբաղվում։ Քանի որ դեռ փոքրիկ է, իր խնամքը ուրիշին չեմ վստահի: Որոշել եմ մինչև իր մեկ տարեկանը լրանալն ամբողջությամբ ինքս զբաղվել իրենով և աշխատանքի մասին չմտածել»,- ասաց Մարին։

Եթեր վերադառնալու մտադրություն դերասանուհին, ամեն դեպքում, ունի, սակայն ասում է, որ ուզում է իրեն նոր կերպարով և նոր ձևաչափում փորձել:

 
 
Մարի Պետրոսյան

«Երեխայի՝ մի քիչ մեծանալուց հետո, անպայման, կմտածեմ աշխատանքի մասին: Եթե լինի նախագիծ, մեծ սիրով կնկարահանվեմ, բալիկիս խնամքի համար արդեն կմտածեմ դայակի մասին, սակայն դա փավելի ուշ։ Երբ ժամանակը գա, տարբերակներ կմտածեմ: Կարծում եմ՝ կարելի է համատեղել կարիերան երեխայի խնամքի հետ»,- ասաց նա:

Կրկին եթերում հայտնվելու մասին Մարին հստակ պատկերացումներ ունի՝ պետք է նախորդից տարբերվող կերպար լինի:

«Վերադարձս պետք է շատ հետաքրքիր և նոր լինի: Եթե կրկնվող ինչ-որ բան զգամ, առաջարկը չեմ ընդունի։ Ինձ ստիպող որևէ բան չկա, որ աշխատեմ, այդ թվում՝ գումարը։ Չեմ ցանկանա հաջորդը ևս սիթքոմ լինի,  չեմ կարծում, որ կրկին հանդես կգամ սիթքոմում, չնայած ամեն բան կախված է կերպարից։ Եթե դադարից հետո պետք է կրկնվեմ, ավելի լավ է ընդհանրապես եթերում չլինեմ։ Իհարկե, շատ եմ ցանկանում, որ լինի այնպիսի առաջարկ, որին համաձայնություն կտամ առանց մտածելու և հետաքրքրությամբ կսկսեմ նկարահանվել»,- նշեց դերասանուհին։

Մարիի խոսքով՝ հիմա իր առօրյան ամբողջությամբ նվիրում է 3 ամսական որդուն ․ «Հիմա միայն երեխան, նրա հետ զբաղմունքները, նրան մեծացնելն են կազմում օրս: Եթե անկեղծ, ուրիշ որևէ բանի մասին չեմ էլ ուզում մտածել: Միայն երեխայիս մասին եմ մտածում, չնայած երբեմն պահ է գալիս, հոգնում ես առօրյայից՝ ուզում ես դուրս գալ, աշխատել, բայց հիմա, ինչպես ասում են, հետծննդաբերական դեպրեսիայի մեջ եմ: Այս պահի դրությամբ ընդհանրապես պատրաստ չեմ ակտիվ աշխատանքի վերադառնալ»։

«Ազիզյանները» սիթքոմից Մարի Պետրոսյանը

Դերասանուհին ժպիտով նշեց, որ չնայած գերծանրաբեռնվածությանը՝ զգաղվածությունն իր համար անչափ հաճելի է․ «Զբաղվածությանս մասին ուղղակի չեմ կարող խոսել, որովհետև չես էլ նկատում, թե օրդ երբ, ինչպես է սկսվում և ինչպես ավարտվում: Ամեն վայրկյանը երեխան է թելադրում՝ ինչ ու ինչպես անես, որտեղից սկսես, որտեղ ավարտես։

Մինչև իր քնելը հոգնածություն չեմ զգում, բայց հենց պառկում եմ, զգում եմ, որ վերջ՝ սպառված եմ։ Իհարկե, երբ երեխայիս ժպիտը տեսնում եմ, աշխարհին բոլորովին այլ անկյունից եմ նայում, միայն լավն եմ տեսնում։ Հետաքրքիր է, բայց շնորհիվ երեխայիցս ստացած էներգիայի նախկինում եղած բացասական ոչ մի բան հիմա ինձ վրա չի ազդում,- ասաց Մարին ու ծիծաղելով հավելեց,- ասում են՝ շատ եմ բարիացել»։

Զրույցի վերջում դերասանուհին ցանկացավ ավելացնել․ «Ես հասկացել եմ, որ առանց իմ բալիկի կյանքիս 22 տարին շատ անհետաքրքիր են եղել՝ իմ օրը, կյանքն ու առհասարակ, ամեն ինչ փոխվել է իմ բալիկի ժպիտով, և ես հոգեպես լցվել եմ, բալիկովս ինձ լիարժեք լավ մարդ եմ զգում։ Բոլոր աղջիկներին, անկեղծ, ցանկանում եմ զգալ մայրիկ լինելու այս երջանկությունը»։

Թրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուՀունաստանը Բուլղարիային կվերադարձնի Սամուիլ ցարի մասունքները. BTA Այս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանԷլֆիք Զոհրաբյանը՝ «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր Իտալիայի ՊՆ-ն հայտարարել է Իրաքից իր բոլոր զորքերի դուրսբերման մասին Բենզինը կրկին թանկացել էՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԹեհրանը բողոք է ներկայացրել միջազգային կառույցներին՝ իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով Ալիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների մեղմացման ծրագրինԸնտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանՏեսանյութ ողբերգական դեպքիցՄի՛ փորձեք գլուխ դնել մեզ հետ՝ ոչ հիմա, ոչ էլ երբևէ. Նեթանյահու ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ Մխիթարյան«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է Երևանում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր Երեխան ընկել է իններորդ հարկի պատուհանից և մահացելՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն ԳրիգորյանՊուտինն արգելել է ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին 1 միլիոն ռուբլին գերազանցող կանխիկ ռուբլի դուրս բերել ԵԱՏՄ և մի շարք այլ երկրներ ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ