Պիկեն ցանկանում է նոր ֆուտբոլային մրցաշար ստեղծել
ՍՊՈՐՏ
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն մտադիր է առաջիկայում նոր ֆուտբոլային մրցաշար ստեղծել:
El Larguero-ի հաղորդմամբ՝ Պիկեն արդեն մի քանի հանդիպում է ունեցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ և քննարկել նոր մրցաշարի ստեղծման հնարավորությունը:
Տեղեկացնենք, որ Պիկեն հանդիսանում է Kosmos ընկերության բաժնետեր: Ընկերությունը զբաղվում է թենիսի Դևիսի գավաթի խաղարկության անցկացմամբ:
Ավելի վաղ 32-ամյա պաշտպանը հայտարարել էր, որ ոչ մի դեպքում չի պատրաստվում վերադառնալ Իսպանիայի ազգային հավաքական:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



