Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Ոստիկանները ռետինե մահակներով դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, Լեսոտո՝ Միացյալ Թագավորությունից Անկախության օր, Դանիա՝ Ֆրեդերիկստադի հարձակման օր, Ռուսաստան՝ Տիեզերական ուժերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1857– ծնվել է ճանաչված նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

1921– ծնվել է գիտնական, ինժեներկոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյանը:

1925 –68 տարեկան հասակում իր ծննդյան օրը վախճանվել է անվանի նկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

1950 – ծնվել է բանաստեղծ Արզուման Այվազյանը:

2005-Ախալքալակում Սամցխե - Ջավախքի շրջանի պրեֆեկտուրայի շենքի մոտ ոստիկանները ցրել են շուրջ երեք հարյուր ցուցարարների, որոնք բողոքում էին Վրաստանի հարկային ծառայության աշխատակիցների կողմից շուրջ մեկ տասնյակ՝ հիմնականում հայերին պատկանող խանութների փակման դեմ: Ոստիկանները ռետինե մահակներով դաժան ծեծի են ենթարկել ցուցարարներին, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:

2007-Հայաստանի կառավարության նիստում որոշվել է օտարել Կոնդի թաղամասին և Մաշտոցի պողոտայի շուկային հարող տարածքը` ճանաչելով դրանց նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ:

2016- Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզի իր շքեղ կեցավայրում ավազակային հարձակման է ենթարկվել ու կողոպտվել:

Զինված հինգ անձինք ներխուժել են, կապկպել նրան՝ փակելով լոգարանում, և հափշտակել ավելի քան 10 միլիոն դոլարի ոսկեղեն, այդ թվում` 4 միլիոն դոլար արժողությամբ մի մատանի:

2018-Անիում բողոքի ակցիա է ընթացել, որտեղ պահանջել են համայնքապետի հրաժարականը, իսկ համայնքապետի կողմնակիցները փակել են Գյումրի-Երևան միջպետական ճանապարհը:

ԱՇԽԱՐՀ

610 - Հերակլիոս Ա-ն դարձել է Բյուզանդիայի կայսր:

1289 -ծնվել է ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 10-րդը:

1472– ծնվել է վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի մեծ նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:

1535- լույս է տեսել առաջին անգլերեն Աստվածաշունչը:

1582– Հռոմի պապ Գրիգոր 12-րդը գործածության մեջ է մտցրել Գրիգորյան տոմարը:

1669 – վախճանվել է հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնին:

1675- հոլանդացի ֆիզիկոս Քրիստիան Հյուգենսը արտոնագրել է գրպանի ժամացույցը:

1880 -վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆֆերբախը:

1800- Լուգանսկում գործարկվել է առաջին դոմենյան վառարանը Ուկրաինայում:

1830- Բելգիան հայտարարել է Հոլանդիայից անկախանալու մասին:

1847– ծնվել է ֆրանսիացի գրող, արկածային ժանրի նշանավոր գրողներից մեկը հանդիսացող Լուի Բուսենարը:

1890– ավարտվել է Առաջին ֆրանսա-դագոմեական պատերազմը:

1895-ծնվել է խորհրդային հետախույզ Ռիխարդ Զորգեն:

1911- Լոնդոնում գործարկվել է առաջին շարժասանդուղքը:

1931– սկսել է նշվել Կենդանիների պաշտպանության միջազգային օրը:

1934 -Էնրիկո Ֆերմին հայտնագործել է նեյտրոնների դանդաղեցման էֆեկտը:

1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմում Միացյալ Նահանգները գրավել են Սողոմոնյան կղզիները:

1957– տիեզերք է ուղարկվել Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը` Սպուտնիկ 1-ը:

1959 - տիեզերք է ուղարկվել «Լուսին-3» տիեզերական սարքը, որը առաջին անգամ լուսանկարել է Լուսնի՝ Երկրից չերևացող երեսը:

1965- պապականության պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Պավել 6-րդը հրապարակել է բուլլա, որտեղ հրեաները չեն մեղադրվում Քրիստոսի մահվան մեջ:

1965– ծնվել է ռուս ծրագրավորող, անտիվիրուսային անվտանգության գծով մասնագետ, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին։

 

1971 -«Սի» հաշվարկային համակարգում Մոլի մեծությունը ընդունվել է որպես ստանդարտ չափման միավոր:

1982 – վախճանվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:

1985- ԱՄՆ-ի Մասաչուսեթս քաղաքում Ռիչարդ Սթոլմանի կողմից հիմնադրվել է Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամը՝ ազատ ծրագրային ապահովման շարժմանը և GNU նախագծին աջակցելու համար։

1992 - Ամստերդամում բեռնատար Բոինգ 747 ինքնաթիռը ընկել է բնակելի շենքերի վրա, զոհվել է 47 մարդ:

1994 -Շվեյցարիայում «Արևի Վանքի Օրդեն» սեկտայի 48 անդամներ իրականացրել են ինքնահրկիզում:

2004 –վախճանվել է ամերիկացի ճարտարագետ, աստղագնաց, գնդապետ Գորդոն Քուփերը

Կամո Խաչիկյան

ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունը