Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռուսական ինքնաթիռի կործանումը կունենա վտանգավոր զարգացումներ. թուրքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Սիրիայի սահմանին թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացումն առաջարկում է դիտարկել ոչ թե երկկողմ տիրույթում` Ռուսաստան եւ Թուրքիա, այլ` եռակողմ: Քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, հետեւաբար, սա նաեւ միջադեպ է ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ:

 Սաֆրաստյանը միջադեպն անվանում է վտանգավոր` հավելելով, որ այն կմեծացնի լարվածությունը Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ եւ կարող է ունենալ վտանգավոր զարգացումներ: «Պետք է սպասել` տեսնել, թե ինչ որոշում կընդունեն կողմերը: Կասեի, որ հիմնական եւ գլխավոր որոշում կայացնողը Մոսկվան է»,- ասաց Սաֆրաստյանը` չբացառելով, որ որոշումը կարող է լինել շատ խիստ: Միաժամանակ, թուրքագետը չի բացառում նաեւ, որ ինքնաթիռի կործանումը կարող է թուրքական սադրանք լինել, որպեսզի ՌԴ-ն հրաժարվի Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելուց: Ըստ Սաֆրաստյանի, ներկա դրությամբ այդ տարածքը թուրք-սիրիական սահմանի միակն հատվածն է` մոտավորապես 96 կմ, որ վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հետեւաբար, Թուրքիային անհրաժեշտ է ամեն կերպ պահել այդ իրավիճակը: Սաֆրաստյանը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Թուրքիան անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին բողոք-նամակ է գրել` պահանջելով, որպեսզի այդ հատվածում ռազմական գործողությունները դադարեցվեն:

«Այդ շրջանում թուրքական ցեղերից կազմված զինված ջոկատներ կան, որոնք կռվում են «Իսլամական պետության» շարքերում: Նրանք կռվում են Սիրիայի պետական բանակի դեմ, եւ ռուսական օդուժը հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին հենց այդ շրջաններում: Թուրքիան փորձում է առնել դրա դեմը եւ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին բողոք նամակ էր ներկայացրել: Դա միակ սահմանն է Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ, որը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ: Հենց այդ տարածքով է կատարվում «Իսլամական պետության» սնուցումը: Այդ հատվածում ԻՊ գրոհայինները նավթ են արտադրում եւ տեղափոխում Թուրքիա: Ամսական օգուտը կազմում է 40 միլիոն դոլար: Դա է պատճառը, որ ռուսական օդուժը հենց այդ հատվածում էր ռազմական գործողություններ կատարում, որպեսզի կապը կտրի ԻՊ-ի հետ»,- ասաց Սաֆրաստյանը` հավելելով, որ կատարված միջադեպը հերթական անգամ փաստում է Թուրքիայի համագործակցությունն ու հովանավորությունը «Իսլամական պետությանը»: Սաֆրաստյանի գնահատմամբ, այդ մասին գիտեն նաեւ Արեւմուտքում: Արեւմուտքում քաջատեղյակ են, որ Թուրքիան իր սահմանը բաց է պահում եւ աջակցում ԻՊ-ին, սակայն աչք են փակում այդ փաստի վրա:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել Սիրիայի տարածքում կործանված ռուսական ռազմական ինքնաթիռի վերաբերյալ: ԶՈՒգլխավոր շտաբից հաստատել են, որ ինքնաթիռը կործանել են թուրքական F-16-ները: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիա յիտարածքում ենթադրաբար ցամաքից արձակված կրակոցներից կործանված ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին: Ռուսական կողմը հավաստիացնում է, որկործանված ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանը, ինչն ամրագրված է հսկման օբյեկտիվ մեխանիզմներով:

 

Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ 76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվիցՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՈստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխայինԼույս չի լինելու Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Եղանակը կտրուկ կցրտի ՀայաստանումԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն Ասլանյանին Ալիևը հույս է հայտնել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացն արդյունքներ կտա Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին