Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երեկ կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին NEWS.am- հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Բժշկական կենտրոնում ընթացիկ բուժզննում անցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանավայր:
Նշենք, որ երկրորդ նախագահին քաղաքացիական հիվանդանոց էին տեղափոխել նաև սեպտեմբերի 30–ին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



