Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հա­յաս­տա­նը պաշ­տո­նա­պես մտել է պատ­ժիչ, ռեպ­րե­սիվ փուլ, որ­տեղ որևէ մեկն այ­լևս պաշտ­պան­ված չէ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստի» զրուցակիցն է «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

: -Պարո՛ն Հովհաննիսյան, ՍԴ-ի և, մասնավորապես, ՍԴ նախագահի շուրջ ծավալվող գործընթացի քննարկումները տեղափոխվեցին Ազգային ժողով: Ի վերջո, ՍԴ դիմելու որոշումն ընդունվեց երեկ: Դիտարկելով իրավական դաշտում առկա հարցերն ավելի լայն համատեքստում ՝ ի՞նչ եք կարծում՝ իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթացների հետ գործ ունենք:

-Իմ կարծիքով, սա ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական գործընթաց է։ 

Մեկ մարդը խնդիր է դրել երկրում ունենալ լիակատար և անվերահսկելի իշխանություն, և նա համառորեն իրականացնում է այդ ծրագիրը։ 

Ունենք մեկ հոգու կառավարություն, մեկ հոգու ԱԺ, հիմա խնդիր է դրված ստանալ մեկ հոգու դատաիրավական համակարգ, որից հետո խնդիրը լինելու է ունենալ մեկ հոգու լրատվականվերլուծական համակարգ։ 

Այս շղթան ակնհայտ էր դեռևս ամիսներ առաջ, երբ մեկ հոգու ցանկությանը չբավարարող դատավճիռներից հետո սկսվեցին ցուցադրական հարձակումները դատավորների նկատմամբ. դատարանների շրջափակում, Ալեքսանդր Ազարյանի հանդեպ արշավը, Դավիթ Գրիգորյանի դեմ գործը և այլն։ 

Սա չափազանց վտանգավոր պրոցես է։ Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ, որտեղ որևէ մեկն այլևս պաշտպանված չէ։ Սա խիստ տհաճ, խիստ վտանգավոր, բայց նաև ոչ երկարատև փուլ է։

 Նման վիճակները մեր տիպի երկրներում չեն կարող երկար տևել։ 

Ներքին կամ արտաքին շոկերը կփոխեն վիճակը, այլ հարց է գինը։ Ի՞նչ գնով ենք կանգնեցնելու մեր պետության այս փորձաշրջանը։

-Գնալով ավելի հաճախ է խոսվում իշխանության կողմից երկակի ստանդարտների կիրառման անթույլատրելիության մասին: Երկակի ստանդարտների կիրառման հարցն ինչո՞ւ ակնհայտ դարձավ, ո՞րն է վտանգը:

Խնդիրը նույնիսկ երկակի ստանդարտները չեն։ Բանաձևն այլ է. կա՛մ դուք անում եք իմ ցանկությունը, կա՛մ դուք ներքին թշնամի եք, հակահեղափոխական։ 

Իրականում սա շատ պարզունակ բանաձև է։ 

Ամիսների ընթացքում բոլոր նրանք, ովքեր սեփական կարծիք, տեսակետ, առաջարկություն կամ անհամաձայնություն են հայտնել, միանգամից տեղավորվել են ռևանշիստ կամ հակահեղափոխական հարթության մեջ։ 

Եթե վեց ամիս առաջ դա դեռ աշխատում էր, այսօր հանրության նորանոր շերտեր են հրաժարվում ինքնախաբվելուց, հանրային նոր շերտեր են դատարկախոսության փոխարեն արդյունք պահանջում։ 

Եվ, վերջապես, շատ մեծ թվով մարդիկ են սկսել գիտակցել այն ռիսկերը, որոնք սրընթաց կանգնում են մեր առջև։ 

Նորից եմ կրկնում, սա երկակի ստանդարտների խնդիր չէ, սա մեկ հոգու անվերահսկելի իշխանության հաստատման փորձ է, որի համար սկզբնական փուլում եղել է պարարտ հող, հանձինս նախկին կոպիտ սխալների, բայց այսօր հասարակությունը տեսնում է, որ իրեն երկար ժամանակ խաբել են, մոլորեցրել են, որ իր խնդիրները չեն լուծվում, իսկ անծրագիր և ոչ ռացիոնալ կառավարման արդյունքում պետությունը չափազանց լուրջ խնդիրների առաջ է կանգնում։ 

- Արժանապատվությունը վիրավորելը, նսեմացնելը, հայհոյանքն ու թշնամանքը չափազանց վտանգավոր չափերի են հասել մեզ մոտ: Այս մասին նաև ՄԻՊ-ն էր բարձրաձայնել: Ընդ որում՝ դեռ մինչ իմքայլական պատգամավորի հայտնի հարցազրույցն ու որակումը՝ ուղղված նախկին պատգամավորին, նախարարին: Այն, որ քաղաքական բանավեճի մակարդակի առումով խնդիր ունենք, բացահայտում չէ, բայց ինչո՞ւ երևույթը խորացավ, ո՞ւր է տանելու այս ճանապարհը: Ի դեպ՝ հասարակությունը ևս ներքաշվեց այդ ամենի մեջ, և ավելի լայն շրջանակներ են ընդգրկում ատելությունն ու թշնամանքը, մաղձն ու հայհոյանքը:

-Նախ՝ առաջարկում եմ կոնկրետ այդ միջադեպին նայել այլ տեսանկյունից. կա կոնկրետ մարդ, որն իրեն թույլ է տվել ո՛չ հանրային գործչին, ո՛չ տղամարդուն, ո՛չ պատգամավորին, ո՛չ ուղղակի մարդուն վայել արարք։ Եվ այս միջադեպին կարելի էր մեծ նշանակություն չտալ: 

Բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում կան նման դեմքեր, և հասարակությունները նրանց ուղղակի մերժում են, անտեսում։ Բայց մեր պարագայում տեղի ունեցավ ամենասարսափելին. 

ԱԺ իր խմբակցության գործընկերները չդատապարտեցին, չսաստեցին։ 

Շատերը լռեցին՝ իրենց հոգու խորքում հասկանալով կատարվածի ողջ այլանդակությունը, ոմանք էլ պաշտպանեցին։ Սա շատ ավելի վտանգավոր է, քան մեկ հոգու վարքագիծը։ 

Նոր Հայաստանում, նոր բարքերի ու նոր մթնոլորտի պայմաններում ուղղակի չէր կարող նման բան լինել։ Սա նշանակում է, որ ոչ մի «նոր» էլ չկա՝ կա ուրիշը. տեղ-տեղ լավը, տեղ-տեղ ավելի գռեհիկ։ 

Լռողները վախեցան՝ էլի նայեցին մեկ հոգու հրահանգին, իսկ մեկ հոգուն, կարծես թե, սա գարշելի չէ, սրտովն է։ Նրանք, ովքեր առաջինները դրեցին սև ու սպիտակի հրեշավոր ձևակերպումը, չեն պատկերացրել, թե ինչ են իրականում արել։ 

Նրանք, ովքեր ամիսներ շարունակ ծափահարում էին ամեն հրեշավոր ձևակերպմանը ու ամեն անհավասարակշիռ գաղափարին, հավասարաչափ կիսում են պատասխանատվությունը։ Շատ դժվար է լինելու փոխադարձ ներման, փոխադարձ սխալների ընդունման, միասնական հասարակության ձևավորման փուլը։ 

Բայց մենք անպայման դրա միջով գնալու ենք։ Շատ երկրներ են անցել այդ փուլերով, մենք ո՛չ առաջինն ենք, ո՛չ վերջինը։

 Անպայման լինելու է մեծ ամոթի փուլ, երբ անհատապես շատերը ամաչելու են իրենց ասածների ու արածների համար,ամաչելու են հնազանդ ենթարկվելու, անձնական տեսակետից վախենալու համար՝ անկախ նրանից՝ ով որ ճամբարից կամ բևեռից է։ 

Անպայման գալու է այն օրը, երբ «ճամբարներ» ձևակերպումը այլևս չի օգտագործվելու ներքին հարաբերությունները նկարագրելիս։

Մի օրինակ բերեմ. երբ Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի բեմից պարոնայք Վանեցյանին և Օսիպյանին տրվեց պառկեցնելու, ասֆալտին փռելու ակնհայտ անօրինական հրամանը, ես մտածում էի՝ այդ պարոններն արդյո՞ք հասկանում են, որ իրենց պաշտոնները ժամանակավոր են, որ ամեն ասած չի կարելի ջանասիրաբար անել։ 

Կար նաև երկրորդ հարցը՝ բեմին կանգնածները, որ ծափ էին տալիս, հասկանու՞մ են, որ 21-րդ դարում ամեն ասածի ծափ չեն տա։ Իրականությունը փոփոխվելու հակում ունի։ 

Շատ կարևոր է բոլոր բարդ վիճակներում պահել մարդկային գծերը, մեկի մոտ դա հաջողվում է, մյուսի մոտ՝ ոչ։ 

Հիմա մենք իսկապես բարդ փուլում ենք, ակնհայտ է, որ մեզ նոր շոկեր են սպասում։

-Շատ են հնչում սթափեցման կոչեր, որ Հայաստանի առաջ առկա են բազում մարտահրավերներ: Ի՞նչ եք կարծում, այսօր այդ մարտահրավերներից բխող հնարավոր խնդիրները հասկանալու ու գիտակցելու խնդիր կա՞: Ինչո՞վ է լցված օրակարգը և իրականում ի՞նչ առաջնահերթություններով պետք է լցվեր: Ովքե՞ր են առողջացման ճանապարհի պատասխանատուները:

-Պատասխանատվության մասին խոսելն ամենաիռացիոնալ զբաղմունքն է։ Այդպես մենք որևէ պոզիտիվ բանի չենք հանգի։ 

Լուծումներ են պետք։ Ճիշտ լուծումների համար շատ կարևոր է ճիշտ հասկանալ հանրային տրամադրությունները։ 2018թ.-ին փողոց դուրս եկած հարյուր հազարավոր մարդիկ ուզում էին փոփոխություն։ Փոփոխություններ թե՛ երկրում, թե՛ իրենց կյանքում։ 

Վստահ եմ՝ այսօրվա հանրային տրամադրությունների հիմքում դարձյալ փոփոխությունների պահանջն է։ 

Բայց փոփոխություններն իրենք իրենցով երբեք չեն լինում։ 

Հատկապես դրական փոփոխությունները։ 2018թ.-ին ձևավորված իշխանությունը չդարձավ «փոփոխության իշխանություն»։ Չկազմեց օրակարգ, չորոշեց առաջնահերթություններն ու չգնաց խաղաղ, համերաշխ ու աշխատող հասարակության ճանապարհով։ 

Իշխանության գալու օրվանից իշխում էր ագրեսիան՝ անհիմն ու անպիտան։ Անկեղծ ասում եմ, մարդկայնորեն չեն հասկանում, թե ինչու։ 

Կար աշխատելու, լայն կոնսոլիդացիայի բացառիկ հնարավորություն, երկիրը զարգացնելու լուրջ ռեսուրս, բայց ընտրվեց դատելու, բռնելու, մեղադրելու և անվերջ խոսելու ճանապարհը։ 

Ափսոս։ 

Հիմա մենք լուրջ խնդիրների առաջ ենք։ 

Հիմա մենք պոտենցիալ պատերազմի վտանգի առաջ ենք, որտեղ մեր թույլ տված սխալներն ակնհայտ տեսանելի են։ 

Կա վիճակը շտկելու մեկ իրական տարբերակ՝ սոլիդ իշխանության ձևավորումը։ 

Այն պետք է կազմված լինի իշխանության մեջ և իշխանությունից դուրս գրագետ, պատրաստված, սոլիդ մարդկանցից ու շրջանակներից։ 

Մեզ պետք է կայունացնել վիճակը, կասեցնել անկումը, հանդարտեցնել հասարակությանը և սկսել աշխատել գրագետ, ռացիոնալ, հաշվարկված։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու