Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞վ կամ ի՞նչն է ստի­պում սպա­նու­թյան գոր­ծով վկա­յին՝ ցուց­մունք փո­խել

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

2018թ. Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջման ուշագրավ հետևանքներից մեկն էլ այն է, որ հանրության մի ստվար զանգվածի մոտ տպավորություն է առաջացել, որ եթե երկրում քաղաքական իշխանություն է փոխվել, ուրեմն պետք է փոխվի նաև այն ամենը, ինչ դուր չի գալիս իրենց։ 

Ուստի ամենևին զարմանալի չէ, որ «նոր իրողություններից» փորձեցին օգտվել նաև մարդիկ, որոնք ծանր հանցագործությունների պատճառով իրենց պատիժն են կրում Հայաստանի կալանավայրերում։

Ասվածի ամենաթարմ օրինակներից մեկը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին քննվող Կամո Փիրուզյանի սպանության գործն է, որի իրագործման և կազմակերպման համար մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Դավթյանին և քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)։ 

Առաջինին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վահագն Աբգարյանի կազմակերպմամբ և պատվերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Կամո Փիրուզյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն և ռազմամթերք, ապօրինի կերպով կրել է սառը զենք հանդիսացող դանակ: 

Վահագն Աբգարյանն իր հերթին մեղադրվում է այն բանի համար, որ նա կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, ինչպես նաև Լոռու քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք:

Այս գործը հասարակական մեծ հնչեղություն է ձեռք բերել հենց այն պատճառով, որ Վահագն Աբգարյանը, լինելով նախկին իշխանությունների հովանավորության ներքո, ինչ-ինչ ճանապարհներով կարողացել է երկար ժամանակ խուսափել պատասխանատվությունից՝ այդ ընթացքում ներքաշվելով նոր սպանություններով հանցագործությունների մեջ։ 

Եվ այսօր ահա, Վահագն Աբգարյանի փաստաբանները փորձում են Կամո Փիրուզյանի սպանության քննվող գործին քաղաքական աստառ տալ՝ ասելով, իբրև հենց նախկին իշխանություններն են ապօրինի կերպով կեղծ ցուցմունքներ պոկել Արթուր Մնացականյանից, որի հետևանքով Ալավերդցի Վահագը հայտնվել է ճաղերի ետևում։

Ահա այսպես, «նոր Հայաստանի» նոր իրողությունները փորձում են ծառայեցվել «հին Հայաստանի» պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հովանավորյալին՝ Վահագն Աբգարյանին պատասխանատվությունից ազատելու համար։ 

Ընդ որում, ամեն ինչ արվում է շատ կոպիտ միջոցներով։ Դատավարությունը հետզհետե վերածվում է քաղաքական շոուի, որի հնչեղությունը բարձրացնելու համար անընդհատ հնչեցվում են տարբեր պաշտոնյաների անուններ։ 

Թիրախում հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանն են։ Պաշտպանական կողմը պնդում է՝ իբրև վերջիններս ստիպել են գործով վկա Արթուր Մնացականյանին (քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի աջ ձեռքն է, հայտնի է Արկո անվամբ) սուտ ցուցմունքներ տալ ընդդեմ Աբգարյանի։

Ինքը՝ Արթուր Մնացականյանը, գրեթե երկու տարի բացակայել է Հայաստանից։ 

Օրերս նա վերադարձել է Վանաձոր և հայտնել դատարանին, որ ցանկանում է փոխել իր ցուցմունքները։ 

Թե ինչ պայմաններում և ինչ ճանապարհներով է կարողացել Ալավերդցի Վահագի պաշտպանական թիմը համոզել Մնացականյանին վերադառնալ և հիմա արդեն քրեական հեղինակության օգտին ցուցմունքներ տալ, պարզ չէ։ 

Հայտնի է միայն այն, որ Արթուր Մնացականյանի նախկին ցուցմունքները լիարժեք համապատասխանում են գործով ձեռք բերված փաստացի ապացույցներին, գաղտնալսումներին և այլն։ 

Ու այն փաստը, որ Մնացականյանը պատրաստվում է այլ ցուցմունք տալ (մամուլում նա արդեն բազմիցս խոսել է այն մասին, թե ինչ է պատրաստվում ներկայացնել դատարանին), կարող է սուտ մատնության հիմքերով նոր քրեական գործի հիմք դառնալ։ 

 Արթուր Մնացականյանը պնդում է՝ իբրև ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, որ նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր և հիմա գտնվում է հետախուզման մեջ, ստիպել է իրեն կեղծ ցուցմունքներ տալ։ 

Սա ուշագրավ պնդում է, որովհետև, մեր տեղեկությունների համաձայն, Արթուր Մնացականյանը Կամո Փիրուզյանի սպանության գործում կարողացել է խուսափել համակազմակերպիչ լինելու կարգավիճակից հենց քննության հետ համագործակցելու արդյունքում։ 

Ըստ էության, ստացվում է, որ իր ցուցմունքը փոխել ցանկացող Մնացականյանը Փիրուզյանի սպանությունը կազմակերպող հանցավոր խմբի հետ համագործակցելու փաստով ինքնակամ պատասխանատվություն է ստանձնում։ 

Բանն այն է, որ սպանություն իրականացրած անձը՝ Վլադիմիր Դավթյանը, իր ցուցմունքներում ասում է, որ հենց Արթուր Մնացականյանն է իրեն պատվիրել Փիրուզյանի սպանությունը։

 Իհարկե, դժվար է ասել, թե որն է եղել վկայի վարքագծի նման փոփոխության հիմնական պատճառը, բայց կարելի է ենթադրել, որ նա ուժեղ ճնշման է ենթարկվել Վահագն Աբգարյանի կողմից և հիմա, պաշտպանելով վերջինիս, փաստացի ընդունում է իր մեղսակցությունը՝ որպես սպանության կազմակերպիչ։

 Ինչպես արդեն նշել ենք հոդվածի սկզբում, Ալավերդցի Վահագը Մնացականյանին նույնպես պահելու զենք էր տվել։

Գործին ծանոթ ալավերդցիները պնդում են նաև, որ հենց Արթուր Մնացականյանն է եղել սպանությունն իրագործած Վլադիմիր Դավթյանի ու այդ սպանության կազմակերպման համար մեղադրվող Վահագն Աբգարյանին կապող օղակը։ 

Նշենք նաև, որ պատասխանատվությունից խուսափելուն ուղղված Արթուր Մնացականյանի նախկինում արված քայլերի համար Փիրուզյանին սպանած Վլադիմիր Դավթյանը դատական նիստերից մեկի ընթացքում սպառնացել է սպանել նաև Մնացականյանին։ 

Ահա այսպիսի սպառնալիքների ու ճնշումների տակ է փաստորեն գտնվում գործով հիմնական վկան, ու չի կարելի բացառել, որ այդ պատճառով է ասյօր նա որոշել ցուցմունք փոխել և, ըստ էության, Ալավերդցի Վահագի փոխարեն ստանձնել Փիրուզյանի սպանությունը պատվիրողի մեղքը։

Առաջիկա օրերին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի ներկայացված քրեական գործի քննությունը։ 

Ալավերդցի Վահագի պաշտպանական կողմը դեռևս շարունակում է քաղաքական աստառ տալ այդ ամենին՝ փորձելով այդկերպ հասնել իր պաշտպանյալի ազատությանը։ 

Մեր թերթը կհետևի գործի հետագա ընթացքին՝ պարբերաբար տեղեկացնելով ընթերցողներին նոր զարգացումների մասին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը