Հրդեհ՝ Վանաձորի բժշկական կենտրոնում․ մասամբ այրվել է առաջին հարկում գործող խանութը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱԻՆ «911» ծառայություն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 06:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձորի ԲԿ-ում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առաջին հարկում գործող խանութում, ինչի հետևանքով օդատարի միջոցով ծխալցվել է ԲԿ-ի 3-րդ հարկի միջանցքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:57-ին, մարվել՝ 07:26-ին: Տուժածներ չկան
Այրվել են խանութի կախովի առաստաղը՝ մոտ 40 քմ, 1 սառնարան՝ մասամբ, 3 պահարան և սնունդ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



