Թուրք դերասանը դատապարտվել է ազատազրկման Էրդողանին «վիրավորելու» համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք դատավորը ազատազրկման վճիռ է կայացրել դերասան Էրսին Ումութ Գյուլերի դեմ սոցիալական ցանցերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, հաղորդում է Diken թուրքական լրատվական կայքը:
Էրսին Ումութ Գյուլերը դատապարտվել է ազատազրկման 21 ամիս ժամկետով 2014-2017 թվականների ընթացքում թվիթերի համար, որոնք գնահատվել էին որպես Էրդողանին ուղղված «վիրավորանք»:
2016 թվականին Գյուլերը դատապարտվել էր 15 ամսվա ազատազրկման սոցիալական ցանցերում կատարած գրառումների պատճառով, որոնք գնահատվել էին որպես «ահաբեկչության քարոզ»:
2010-2017 թվականներին հարուցվել էր 12 893 գործ նախագահին վիրավորելու առնչությամբ: Դրանցից 12 305-ը նախաձեռնել էին Էրդողանին ներկայացնող իրավաբանները:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



