Ալթայում չորս երիտասարդներ առեւանգել են տաքսին եւ բռնաբարել ուղեւորուհուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ալթայի երկրամասում չորս երիտասարդներ, այդ թվում՝ մեկ չափահաս, գողացել են մեքենան եւ բռնաբարել կնոջը, հայտնում է Life-ը։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին՝ Ալթայի շրջանում, որտեղ երիտասարդները նախ ծեծել են վարորդին, նրանից 7000 ռուբլի գողացել, այնուհետեւ բռնաբարել 29-ամյա ուղեւորուհուն։
«Կոմսոմոլսկայա պրավդան» հստակեցնում է, որ տուժածներն են տաքսու վարորդը եւ նրա ուղեւորուհին, որը հասցրել է դուրս գալ մեքենայից։ Նաեւ նշվում է, որ խումբը վարորդին մտցրել է իր իսկ ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ, որից հետո բռնաբարել է աղջկան։
ՔԿ-ն դիմել է քաղաքացիներին, որոնց որեւէ բան է հայտնի հետախուզվողների գտնվելու վայրի մասին՝ խնդրելով տեղեկատվությունը հանձնել քննչական մարմիններին։ Ենթադրվում է, որ երիտասարդները կարող են գտնվել Կեմերովոյի մարզում։



