Արթուր Վանեցյանը չի պատրաստվում հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՔաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը` պատասխանելով այն հարցին, թե ինքը Արցախում գտնվելու ժամանակ քաղաքական հանդիպումներ ունեցել է, թե` ոչ:
Պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ ՀՖՖ նախագահի պաշտոնից, նա ասաց. «Իհարկե, ոչ»:
Նշենք, որ օրերս Արթուր Վանեցյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանի հրավերով Արցախում է եղել, նա Պարգեւ Սրբազանի հետ նաեւ լուսանկար է հրապարակել:
Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել սեպտեմբերի 16-ին` հանդես գալով սկանդալային հայտարարությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



