Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» հետ դարձավ Ղազախստանի գավաթակիր
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» հետ դարձավ Ղազախստանի գավաթակիր։ Եզրափակիչում «Կայսարը» հանդիպեց «Ատիրաուի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում «Կայսարը» հաղթական գոլը խփեց 122-րդ րոպեին։
«Կայսարը» երկրորդ անգամ նվաճեց Ղազախստանի գավաթը։ Նախորդ անգամ ակումբն այդ հաջողությանը հասել էր 20 տարի առաջ։
Տիգրան Բարսեղյանը հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից եւ կպատրաստվի Լիխտենշտեյնի եւ Ֆինլանդիայի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղերին։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



