«Մոնա Լիզան» վերադարձրել են Լուվրում իր նախկին տեղը
ՄՇԱԿՈՒՅԹԼեոնարդո դա Վինչիի (1452-1519 թթ.) «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը, որն ավելի վաղ Լուվրի մեկ այլ սրահ Էին տեղափոխել թանգարանի վերանորոգման կապակցությամբ, զբաղեցրել Է իր նախկին տեղը: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտնել են Լուվրում: Երկու ամիս առաջ գլուխգործոցը, թանգարանի ղեկավարության կարգադրությամբ, Պետությունների սրահից տեղափոխել Էին Մեդիչիի պատկերասրահ, որը գտնում Է շենքի Ռիշելյեի կողամասում: Ինչպես նշում Է Agence France-Presse-ը, վերականգնողական աշխատանքների ընթացքում ապակե պանելը, որը պաշտպանում Էր կտավը, փոխարինվել Է ավելի պարզ գնդականթափանց ապակիով: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն, նկարն ամենաթանկ ստեղծագործությունն Է արվեստի աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ գործկալությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



