Անչելոտի. Մրցաշարային աղյուսակում «Նապոլիի» տեղի պատճառով կարելի է լաց լինել
ՍՊՈՐՏԻտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Տորինոյի» հետ գոլազուրկ ոչ ոքիի մասին:
«Հանդիպումը բավականին դժվար ստացվեց մեզ համար: Մենք լավ գրոհներ էինք կազմակերպում, սակայն չէինք կարողանում ավարտին հասցնել դրանք:
Մրցաշարային աղյուսակում «Նապոլիի» զբաղեցրած տեղի պատճառով կարելի է լաց լինել: Պետք է այնպես անենք, որ այլևս միավորների կորուստ չունենանք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Calciomercato-ն:
Տեղեկացնենք, որ «Նապոլին» այժմ ունի 13 միավոր և չորրորդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Յուվենտուսից» Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հետ է մնում 6 միավորով:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Red Wings ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել․ օդանավում կա 425 մարդ



