Արցախի նախագահն ընդունել է ԱՀՀ գործադիր տնօրենին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունուն։
Ինչպես հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը, քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, ամերիկյան եւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:



