Ռոբերտ Քոչարյանին առավոտյան դարձյալ տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հետազոտության նպատակով առավոտյան դարձյալ տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մինչ այս ևս երկու անգամ տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտություն անցնելու նպատակով։
Երեկ էլ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավոր է վիրահատեն։
««Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի»,–ասել էր նա։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



