Մահացել է բասկետբոլի վաստակավոր մարզիչ Արիստակես Նավասարդյանը
ՍՊՈՐՏ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արիստակես Նավասարդյանը հոկտեմբերի 8-ին հեռացել է կյանքից, տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Արիստակես Նավասարդյանը ծնվել է 1938թ. Երևանում: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական իստիտուտը: Երկար տարիներ խաղացել է ՀՀ պատանիների և մեծահասակների հավաքական թիմերում:
Որպես համամիութենական կարգի մրցավար մասնակցել է ԽՍՀՄ տղամարդկանց, կանանց, պատանիների, աղջիկների մրցույթների, սպարտակիադաների և միջազգային մի շարք մրցաշարերի: Տարբեր տարիների մարզել է Հայաստանի պատանեկան հավաքական թիմերը:
Արիստակես Նավասարդյանը 2002-2005 թվականներին եղել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



