Ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն՝ ըստ Ալեքսանդր-Առնոլդի
ՍՊՈՐՏՉեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն իր կարծիքն է հայտնել ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:
«Կարծում եմ, որ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը Մեսին է: Ես մրցել եմ «Բարսելոնայի» հետ և կարող եմ ասել, որ Մեսին ամենաբարդ մրցակիցն է, որի դեմ ես խաղացել եմ:
Ռոնալդուն ևս հրաշալի ֆուտբոլիստ է, սակայն Մեսիի խաղաոճն ինձ ավելի հոգեհարազատ է»,- 21-ամյա ֆուտբոլիստը խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



