Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքագետ. «Արհեստականորեն թշնամանք է հրահրվում, ինչն իր հերթին մեծացնում է հասարակության պառակտման ծավալները»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երկրի ներսում անհրաժեշտ գործընթացների հիմքում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը մի քանի կետ է առանձնացնում, որոնց թվում են թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղություններում առկա խնդիրները: Միևնույն ժամանակ, քաղաքագետը ներքին ու արտաքին հարցերը միմյանցից անջատ չի դիտարկում՝ վերլուծելով դրանք մեկ տրամաբանության մեջ:

«Այսօր արհեստականորեն փոխադարձ թշնամանք է հրահրվում, ինչն իր հերթին մեծացնում է հասարակության պառակտման ծավալները: Գուցեև արտաքին թշնամիների նպատակը հենց ներքին կարգով միասնականությունը խարխլե՞լն է : 

Այն ուժերը, որոնք գիտակցաբար կամ գուցե անգիտակցաբար շարունակում են աշխատել այդ ուղղությամբ, նրանք չեն աջակցում հասարակության առողջացմանը»,-«Փաստի» հետ զրույցում նկատում է քաղաքագետը՝ շեշտելով, որ նրանք այլ նպատակ են հետապնդում, իսկ հասարակությունն իր հերթին մոլորված է:

«Հասարակությունը մտածում է, թե նախաձեռնվող մի շարք գործընթացներ հօգուտ Հայաստանի են: Այս ամենի հետ մեկտեղ, պետք է նշել, որ Հայաստանի շուրջ իրավիճակը բավականին սրված է: Չկա խաղաղություն՝ դա սուտ է: 

Չի բացառվում, որ միտումնավոր տարածված սուտ է «ամեն ինչ լավ է» ձևակերպումը: Չգիտեմ՝ իրենց ով է հավաստիացնում, երաշխավորում, որ «ամեն ինչ լավ է», բայց իրականությունն այլ է»,-ընդգծում է Ս. Շաքարյանցը: 

Քաղաքագետը շեշտում է՝ հիմա շատ է խոսվում նախկին համակարգի դեմ պայքարելու մասին:

«Բայց նախկինի դեմ պայքարը, ըստ էության, պետք է սկսվի Լևոն Տեր-Պետրոսյանից: Եթե նրա Սահմանադրությունը, ներկայիս Սահմանադրության հիմքերն անվավեր չեն ճանաչվում, ապա մնացածն անիմաստ է: 

Եթե իրականում ուզում եք հանցավոր համակարգի դեմ պայքարել, ապա հիմքերը պետք է փոխեք»,-նկատում է նա՝ զուգահեռ շեշտելով երրորդ հանգամանքի՝ արտաքին աշխարհում կատարվող իրադարձություններին համարժեք քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին:

«Երեկ կարդացի, որ չնայած Թուրքիայի նախագահը դիմադրել է, սակայն, այնուամենայնիվ, համոզվել է, որ ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հաշվարկները պետք է ազգային արժույթի անցնեն: Ես էլի եմ ասել, որ Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում փոխհամաձայնեցված են գործում: Հիմա նրանց ավելացել է նաև Չինաստանը: 

Չինաստանն էլ է պարտադրում, համոզում կամ ստիպում իր գործընկերներին հրաժարվել դոլարային առևտրից և անցնել ազգային արժույթներով առևտրին: 

Բացի այդ, հայտարարվել է, որ Հնդկական օվկիանոսում եռակողմ ռազմածովային զորավարժություն կլինի: Հայաստանը, ամեն դեպքում, պետք է գոնե հետ չմնա նման գործընթացներից: 

Պետք է համապատասխան բովանդակության բանակցություններ վարի՝ իմանալով, որ այսուհետ Եվրասիայում ամեն ինչ որոշվելու է նշված երեք պետությունների փոխհամաձայնությամբ:

Այս համատեքստում կարող եմ հիշեցնել հետևյալը. 

հոկտեմբերի 4-ին «Վալդայ» ակումբի նիստին Ռուսաստանի նախագահը հաստատել է, որ Ռուսաստանը և Չինաստանը ռազմական դաշնակիցներ են, քանի որ Չինաստանի հակահրթիռային և հակաօդային սպառազինությունների համակարգերն արդեն ապահովելու է Ռուսաստանը: 

Երբ մենք տեսնում ենք այս իրականությունը, մեր արտաքին ուղղություններում առկա այս փոխկապակցվածությունը, ապա այն չի կարող չազդել մեր ներքին գործերի վրա»,-նկատում է քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ ներկայիս իշխանությանն այս առումով խորհուրդներ տալն այլևս անիմաստ է:

«Անիմաստ է այդ մարդկանց հետ խոսել, խորհուրդ տալ ցանկացած ուղղության մասով: Նրանք անգամ «լևոնական» Սահմանադրությանը չեն ուզում ենթարկվել, իրենց պետք է փողոցային Սահմանադրություն, դրա համար անիմաստ է խորհուրդ տալ այսօրվա իշխանություններին: 

Իսկ վաղը ցանկացած իշխանություն ուղղակի պարտադրված կլինի հաշվի նստել արագ-արագ փոփոխվող իրականության հետ: 

Իսկ իրականությունը փոխվում է ամեն շաբաթ, եթե չասենք, որ ամեն օր ինչ-որ նոր բան է փոխվում: Օրինակ՝ իրավիճակը բարդանում է Սիրիայում՝ հայերի մշտական բնակության վայրերում:

Թուրքիան հայտարարել է, որ մտադիր է անգամ առանց ԱՄՆ-ի ռազմական գործողություն իրականացնել: Իսկ Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են պատրաստ միջամտել, գոնե կես խոսք ասել՝ ի պաշտպանություն մեր հայրենակիցների: 

Իրենք խոսք չունեն, որ ինչ-որ բան էլ կարողանան ասել»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ քաղաքական օրակարգը, չնայած տարբեր իրականություններին, 1991 թվականից ի վեր նույնն է:

«Թշնամանքը, որը սերմանվել է միտումնավոր, պետք է վերանա: 

Ով դրա սկիզբը դրել է, նա էլ պետք է վերացնի: Եթե չի կարող՝ կա հրաժարականի ճանապարհը: 

Եթե պատրաստ չէ այդ ճանապարհով գնալ, քանի որ պարտադրված է արտաքին պատվերով, մնացած բոլոր հարցերն անիմաստ են…

 

Կարելի է մտածել, որ որոշակի մթնոլորտի ստեղծումն ինչ-որ չափով ձեռնտու է այն մարդկանց, որոնք նույն մթնոլորտը ձևավորելուն ուղղված քայլեր են անում: 

Չի բացառվում՝ անձնական շահագրգռվածություն էլ կա՝ սեփական շապիկը շատ ավելի լավ է տաքացնում, քան հասարակական բարգավաճումը»,-ասաց Շաքարյանցը:

Քաղաքագետը հավելեց՝ նախ պետք էր տեսնել արտաքին սպառնալիքները, որ հնարավոր լիներ դրանց համապատասխան քաղաքականություն վարել. 

«Որովհետև եթե մոլի դեմոկրատները արտաքին ուժերի օգնությամբ սկսել են պայքարել սեփական, թեկուզև սխալ, իշխանության դեմ, ինձ ոչ շատ հեռու անցյալի իրադարձություն է հիշեցնում, երբ դադարեց գոյություն ունենալ Հարավսլավիայի պետությունը, երբ մարդիկ ամեն ինչ արեցին, որ կորցնեն սեփական երկիրը: Իրենք իրենց ձեռքով պետություն են ոչնչացրել»:

Վերադառնալով Հայաստան՝ նա նկատեց. 

«Հիմա ոչ թե միասնականություն են բերել, այլ բացեիբաց պառակտում ու թշնամանք: Դուք պետք է հաշվի նստեք իրականության հետ, հասկանաք, որ պատերազմից հետո առնվազն մի դար պետք է անցնի, որպեսզի մոռացվեն պատերազմի մասնակիցները: 

Բայց հենց հիմա են ուզում անտեսել նրանց՝ ասելով, որ այդ սերունդը չի եղել, միայն իրենք են՝ եկել ու իջել են երկնքից: Այդպես ճիշտ չէ: 

Ցանկացած երկիր, ցանկացած հասարակություն, դուրս գալով պատերազմից, ունենում է տարբեր դժվարություններ: 

Վաղ թե ուշ նման դժվարություններն իրենց բնականոն ընթացքով հաղթահարվում են: 

Այդ ամենը արհեստականորեն չի ջնջվում՝ հայտարարելով, որ այսուհետ մենք թուրքին պիտի սիրենք: Այդպես չի լինում, թշնամուն սիրում են միայն նրան ծնկի բերելուց հետո: 

Ուրիշ ճանապարհ չկա և երբեք չի էլ եղել: Թշնամու գլուխը կտրելուց հետո կարող ես սիրել նրան ինչքան ուզում ես ու ինչպես ուզում ես»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Քամու ուժգնացում է սպասվում․ եղանակն այս օրերին Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համարԲրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել Մեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներում Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի Հայաստանի ամենաանսովոր բնական վայրերը, որոնց մասին նույնիսկ շատ հայեր չգիտենԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՄենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան Բելառուսը սկսել է դեսանտա-գրոհային բրիգադ ձևավորել Ուկրաինայի հետ սահմանինՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հրդեհ՝ Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում Պայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՌԴ ԶՈւ-ն Սև ծովում խnցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներով երեք նավ. ՌԴ ՊՆ ՌԴ Վլադիմիր քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում Մի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ազգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդըԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին ԱՄՆ-ը և Իրանը այսօր կանցնեն բանակցությունների. Թրամփ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է. Նասիմ Թալեբ Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 20-ամյա ֆուտբոլիստը մահացու վթարի է ենթարկվելԻշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պшտերազմը, հազարավոր զnhերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկnւպացիան. Աբրահամյան ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել Լիխտենշտեյնում խոշոր կիբերհարձակում է գրանցվել, արտահոսել են 31 հազար մարդու տվյալներ 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Բելգորոդի ջրամբարը ծանծաղել է Ուկրաինայի հարվածներից հետո Լույս չի լինի. հասցեներ Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը