Սուլշերի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների հարաբերությունները լարվել են
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը լարված հարաբերություններ ունի մանչեսթերյան ակումբի գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ, հայտնում է The Sun-ը:
Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Նյուքասլին» պարտվելուց հետո Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին մեղադրել է անտարբերություն ցուցաբերելու մեջ: Այս խոսակցությունից հետո անգլիական ակումբի մի քանի ֆուտբոլիստներ հրաժարվում են շփվել Սուլշերի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրիին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



