Կառավարությունը 424 մլն դրամ կհատկացնի «Հայանտառ»-ին՝ մոտ 150 հա անտառվերականգման համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց, որով 424 մլն դրամ դրամաշնորհի տեսքով կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում անտառվերականգնման աշխատանքների համար:
Հարցը կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը. «Նախատեսվում է 425 մլն 840 հազար դրամ նախատեսված գումարից 424 միլիոնը դրամաշնորհի տեսքով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անտառվերականգնման աշխատանքների համար, իսկ 1.2 միլիոնը վերադարձնել պահուստային հիմնադրամ: Այս աշխատանքները աննախադեպ են: Մոտ 150 հա անտառվերականգնում և զուգահեռ տարբեր այլ աշխատանքներ կիրականացվեն»,- ասաց նախարարը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



