ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հրաժարական է ներկայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քեւին Մաքալինանի հրաժարականի մասին, հայտնում է Reuters-ը:
Թրամփը հայտարարել է, որ Մաքալինանին փոխարինողի անունը կհայտնի հաջորդ շաբաթ:
«Կառավարությունում երկար տարիներ աշխատելուց հետո Քեւինը հիմա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ եւ աշխատանքի կանցնի մասնավոր հատվածում: Ես ներքին անվտանգության նոր նախարարի անունը կհայտնեմ հաջորդ շաբաթ: Կան մեծ թվով հոյակապ թեկնածուներ»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է Թրամփը:
Գործակալությունը հայտնում է, որ Մաքալինանը Թրամփի օրոք գերատեսչությունը ղեկավարաած չորրորդ մարդն է՝ ԱՄՆ նախագահի խնդրանքով Քիրսթեն Նիլսենի հրաժարականից հետո:
Մաքալինանը նախկինում ծառայել է ԱՄՆ սահմանապահ-մաքսային ծառայությունում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



